Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

«Հա­յաս­տա­նյան վեր­նա­խա­վը պետք է ամ­բող­ջու­թյամբ վե­րա­դառ­նա նախ­կին ել­ման դիր­քե­րին»

POLITICS

Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերի, սահմանին վերջին սրացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Արցախի ՊԲ-ի կոշտ հայտարարություններին հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր իր սպայի մահվան մասին, իսկ հունիսի 1-ին հայտնի էր դարձել, որ հակառակորդի կրակոցից 19-ամյա հայ զինծառայող է զոհվել: Անդրադառնալով իրավիճակին, այդ համատեքստում խոսելով ստեղծված ֆոնի ներքին ու արտաքին բաղադրիչների մասին՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Իրենց բանակում ոչ մարտական կորուստ եղավ, ինչը փորձեցին նեկայացնել որպես մարտական: Այնուհետև հետևեց մեր զինծառայողի խոցումը։

Իհարկե, այս առումով կարելի է դիպվածային մեկնաբանություն տալ ու ասել, որ իրենք փորձեցին պատասխան տալ: Իրականում գուցե ինչ-որ մակարդակներում դա ճիշտ մեկնաբանություն կլինի, բայց ավելի ճիշտ է խնդիրը մեծ համապատկերում դիտարկել: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխական դեպքերից արդեն մեկ տարի է անցել: Առաջին փուլում Ադրբեջանի վերնախավն ակնկալիք ուներ այն առումով, որ հայաստանյան նոր վերնախավը, որը, ինչպես նշվել էր, ժողովրդավարական է, ավելի լիբերալ ու ժողովրդի կողմից ընտրված, արցախյան հարցում զիջումների գնալու համար ոչ մի կաշկանդում չպետք է ունենա: Ադրբեջանն այդ ակնկալիքը փորձում էր թե՛ հայկական կողմին, թե՛ միջազգային գործընկերներին ներկայացնել: Եվ տրամաբանական էր, որ իրադրությունը կամաց-կամաց պետք է վերադառնա այն վիճակին, որում նախորդ իշխանությունների օրոք էր»:

Էդգար Էլբակյանն այդ առումով դիտարկում է ՀՀ ԱԳՆ-ի՝ դեռ փետրվարից արված հայտարարությունները: «Իսկ վերջին հայտարարությունն ասվածի «թագ ու պսակն» էր: Խոսքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների երկու կարևոր կետերի՝ հրադադարի մեխանիզմների վերահսկողության և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման մասին է: Մենք հետ էինք գալու այս կետին, որովհետև արցախյան հակամարտությունն է այդպիսին: Այն ունի խորը, տասնամյակներով արմատավորված կառուցվածք: Եվ եթե անգամ նաև Ադրբեջանում իշխանափոխություն լինի, հակամարտության կառուցվածքը դրա արդյունքում միանգամից չի փոխվելու, այն շատ ամուր է: Եվ հենց այս համապատկերում ես կտեղավորեի Ադրբեջանի ագրեսիվ ռազմական վարքի վերադրսևորումը: Ի դեպ՝ իրենց ագրեսիվ ռազմական վարքն այս մեկ տարվա ընթացքում երբևէ չէր էլ մարել: Երբ իրենք մեծամասշտաբ զորավարժություններ են անում, երբ թարմ ուժեր են բերում երկրորդ, երրորդ գիծ, ապա դա էլ է ագրեսիվ ռազմական վարք: Պարզապես շատ հաճախ թյուր տպավորություն է ստեղծվում, թե սահմանին հանգիստ է: Այդ տպավորությունը մնում է մինչև այն պահը, երբ սահմանին կրակոց է լինում, ինչի հետևանքով զինծառայող է զոհվում: Այն պահից, երբ հայաստանյան ցանկացած վերնախավ փորձում է Ադրբեջանին ատամ ցույց տալ ու խաղաղություն պարտադրել, Ադրբեջանը չի ունենում այլ գործիքակազմ, քան իրավիճակը սահմանին թեժացնելն է: Միշտ է այդպես եղել և հիմա էլ է այդպես»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, նա ընդգծեց, որ այն մեզ մոտ շատ գերագնահատված է ընկալվում: «Լայն հանրային ընկալումն այն է, որ բանակցային գործընթացը պետք է լուծի հակամարտությունը, բայց այսօրինակ հակամարտությունների դեպքում այդպես չի լինում: Բանակցային գործընթացից ոչ թե գերագնահատված, այլ շատ հստակ ու կոնկրետ ակնկալիքներ պետք է ունենանք: Այս առումով հայաստանյան վերնախավը պետք է ամբողջությամբ վերադառնա նախկին ելման դիրքերին, այսինքն՝ այն դիրքերին, որն ինքը ժառանգել է նախորդ վերնախավից: Հստակորեն պետք է պնդել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կատարվեն: Դա ամենաառաջին քայլն է, որից հետո միայն կարող են սկսվել բովանդակային, օրինակ՝ խաղաղությանը միտված պայմանագրի բանակցությունները: Մի ժամանակ մեզ մոտ հղում կատարվեց այն հանգամանքին, որ Ադրբեջանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների պայմանները չի ընդունում: Հիմա պետք է պնդել, որ բանակցային օրակարգը վերադառնա այդ կետին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասով Էդգար Էլբակյանը և՛ դրական, և՛ բացասական հանգամանքներ է առանձնացնում. «Արցախի՝ բանակցային կողմ դառնալու մասով ես միշտ մտավախություն եմ ունեցել: Արցախը, որպես կողմ, սուբյեկտ, կարծես թե, մեր անվտանգության բարձիկը լինի: Վատագույն սցենարով, եթե, օրինակ, ՀՀ-ին բանակցային սեղանին ինչ-որ տհաճ լուծում են պարտադրում, Արցախը միշտ կա, միշտ կարելի է ասել՝ մենք սա պետք է նաև Արցախին ներկայացնենք: Իսկ եթե Արցախը նույնպես բանակցային սեղանին է, տեսականորեն երկուսին միաժամանակ կարող են «նեղը գցել»: Մյուս կողմից՝ կա դրական հանգամանք. ստացվում է՝ երկու հայկական կողմ բանակցային սեղանին, երկուսն էլ հայանպաստ տեսլականով և մեկ ադրբեջանական կողմ: Եթե երկրորդ սցենարի առավելությունը գերակշռում է բացասականին, ուրեմն հայաստանյան ցանկացած վերնախավի, որը կկարողանա Արցախը բանակցային կողմ դարձնել, շնորհակալություն կհայտնեմ: Բայց, միևնույն ժամանակ, ինչպես ասում են, քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Մենք տեսանք, որ նոր վերնախավը փորձեց դա անել, բայց եղավ և՛ միջազգային համայնքի, և՛ Ադրբեջանի հակազդեցությունը: Եվ հիմա, նորից եմ շեշտում, առնվազն պետք է վերադառնալ այն վիճակին, որը կար նախքան 2018թ. ապրիլ-մայիս ամիսները»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ սրացման մեջ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ղեկավարության միջև հակասությունների ֆոնի ազդեցությանը, քաղաքագետը նշեց. «Լայն առումով Արցախյան հակամարտությունը ընդհանուր ուժային բալանսի մասին է: Այդ իմաստով խոսքը պարզապես այն մասին չէ, թե ով քանի տանկ ունի: Եվ, այո, հայկական կողմի դիմադրողականությունը, ուժը ձևավորվում է նաև Ստեփանակերտում և Երևանում իշխող վերնախավերի ներդաշնակ, համարժեք հարաբերություններից: Եվ եթե այդպիսի խնդիր կա կամ եթե մի օր նման խնդիր լինի, բնականաբար, այդ մասով բալանսն ի վնաս մեզ է շրջվելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'