Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Երբ քա­նա­կը շփոթ­վում է որա­կի հետ

POLITICS

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: Ընդ որում, վարչապետն այդ խնդրին անդրադարձել էր դատական ռեֆորմի համատեքստում ունեցած ելույթի ժամանակ, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում խնդրին։ Մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամավորների ստորագրությամբ ստեղծվել է 2016-ի ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը նախօրեին գումարել է իր անդրանիկ նիստը, ու կարծում եմ՝ դեռ վաղ է գնահատականներ տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է աշխատելու խորհրդարանական այս ինստիտուտը։ Սկզբունքային հարցը թերևս այն է, թե մինչև ուր կհասնեն հանձնաժողվի ուսումնասիրությունները։ Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմի հետ կապված, այսպես կոչված, «դավադրության տեսությունը» ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ասպեկտ, ու հիմա սկզբունքային է այն հարցը, թե արդյո՞ք Ա. Քոչարյանն ու իր գործընկերները կուսումնասիրեն նաև 2016-ի պատերազմը ծնող արտաքին գործոնները, թե՞ կսահմանափակվեն միայն ներքին բաղադրիչով՝ կասկածներ ծնելով, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իշխանության ներքաղաքական օրակարգ սպասարկելու նպատակով։

Սակայն հանձնաժողվի գործունեությանը, դրա բովանդակությանն անդրադառնալու բազմաթիվ առիթներ դեռ կունենամ։ Հիմա ավելի սկզբունքային է այս համատեքստում քննարկել խորհրդարանական մեծամասնության, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարցը։

Քառօրյա պատերազմի հետ առնչվող հարցերի համապարփակ քննությունը կարող է արժանահավատ լինել ու ունենալ լեգիտիմություն, եթե գոյություն ունի քաղաքական ուժերի լայն կոնսենսուս։ «Իմ քայլը» խմբակցությունն ի սկզբանե անտեսել է այս կարևոր հանգամանքը՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելով միայն իր պատգամավորների ստորագրություններով։ Իհարկե, օրենքը նման ընթացակարգը չի արգելում, սակայն տարակուսելի է, որ «Իմ քայլն» առաջնորդվում է ՀՀԿ-ի ֆորմալիստական իներցիայով՝ ըստ էության, երկրորդական համարելով խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցությունների դիրքորոշումները, նրանց ներկայությունն՝ առհասարակ։ Սա բնավ չի խոսում խորհրդարանական ժողովրդավարական մշակույթի մասին։ Մյուս կողմից՝ խորհրդարանական մեծամասնությունն իր նման վարքագծով անուղղակիորեն ուղերձ է հասցեագրում, որ իրենից դուրս բոլորին համարում է «դավադիր» կամ նրանց գործունեության մեջ նման տարրեր է տեսնում։ Սա ավելի է խորացնում կասկածները, որ ստեղծված քննիչ հանձնաժողովը դառնալու է ոչ թե պատերազմի հետ կապված հանգամանքների համապարփակ ուսումնասիրության հարթակ, այլ՝ ազդեցության գործիք, որն, ըստ քաղաքական նպատակահարմարության, իշխանություններն օգտագործելու են ընդդիմախոսների դեմ։

Ի դեպ, ուշագրավ է, որ նման անհանդուրժողականություն խորհրդարանական մեծամասնությունը ցուցաբերում է նաև մյուս հարցերում, որոնք նույնպես քաղաքական ու հանրային կոնսենսուս են պահանջում։ Վեթթինգի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց միայն մայիսի 20-ին, սակայն դրանից ընդամենը մի քանի օր անց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե իրենք ունեն համապատասխան նախագիծ ու ընդդիմությունից առաջարկությունների են սպասում։ Ի՞նչ առաջարկություններ անեն «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն, եթե անգամ տեղյակ չեն խորհրդարանական մեծամասնության հեղինակած նախագծից, կամ՝ արդյո՞ք նպատակահարմար չէր այս կարևորագույն գործընթացի մեկնարկը տալ խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությամբ։

Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը «նվեր» էր Նիկոլ Փաշինյանի թիմի համար՝ դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն հաստատելու տեսակետից, այլապես անհասկանալի է, որ վեթթինգի մասին վարչապետի հայտարարությունից ընդամենը մի քանի օր հետո պարզվում է՝ խորհրդարանում արդեն պատրաստ է օրենքի համապատասխան նախագիծը։

Եթե խորհրդարանական մեծամասնությունն առաջնորդվելու է «մենք շատ ենք, ուրեմն՝ ճիշտ ենք» բանաձևով, ապա խորհրդարանական բանավեճերն ու դիսկսուրսն ինքնին դառնում են անիմաստ՝ ավելի ամրապնդելով Հայաստանում ձևավորված անձնիշխանությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'