Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Դա­տա­կան հա­մա­կար­գի կա­պի­տու­լյա­ցի­ա­յի առա­ջին նշան­նե­րը

POLITICS

Ռոբերտ Քոչարյանի գործով ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է. օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հիշեցրել է, որ երբ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց անձնական միջնորդությունները հաշվի առնելով՝ Քոչարյանի խափանման միջոցը կալանքը չընտրել, ՀՀ վարչապետը, այնուհետև ԱԺ իշխող ուժի պատգամավորները ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա, ուղղակիորեն մասնակցեցին ճնումների իրագործմանը, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների մուտքերն ու ելքերը, որն իրականացավ: «Սա պարզ մեսիջ էր վերաքննիչ դատարանին, նաև ապագայում պարոն Քոչարյանի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե երբևիցե նրանցից որևէ մեկը կհամարձակվի Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ մեծամասնություն կազմող ուժի սրտով չլինի: Սա ուղղակի եւ ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երկու ճյուղերի կողմից իշխանական երրորդ ճյուղի նկատմամբ: Սա աննախադեպ երևույթ էր, որն ուղղակի դարձրեց ոչ լեգիտիմ ցանկացած կայացվելիք դատական ակտ, որը կլինի պարոն Քոչարյանի դեմ: Այսինքն, ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է»,-հայտարարել էր փաստաբանը:

Փորձառու փաստաբանի կանխատեսումներն իրականություն դարձան արդեն նախօրեին. վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 12-ի որոշումը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։

Արդեն նույնիսկ կարևոր չեն այն ֆորմալ մոտիվները, որոնք դրդել են դատավորին ինքնաբացարկ հայտնել։ Ավելի էական է այն հանգամանքը, որ երկրում ձևավորված տոտալ անհանդուրժողականության ու ճնշման մթնոլորտը բացարձակապես չի նպաստում դատական ռեֆորմին ու ճիշտ հակառակը՝ կաշկանդում է դատավորներին, որոնք նման իրավիճակում պարզապես հրաժարվում են քննել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործերը։ Մարդկայնորեն նման մոտեցումն ինքնին հասկանալի է. ոչ ոք չի ցանկանում դառնալ հասարակության անհանդուրժող, լ յումպենացված խավերի ու, առավել ևս, գործադիր իշխանության ճնշումների թիրախը և կայացնել ոչ թե օրենքից բխող, այլ այնպիսի վճիռ, որը հաճո կլինի նշյալների քիմքին։ Ու նաև ակնհայտ է, որ նման իրավիճակում Քոչարյանի գործը կքննեն դատավորներ, որոնք իշխանության համար հաճո որոշումներ կկայացնեն՝ փաստորեն ապալեգիտիմացնելով գործընթացը:

Սակայն խնդիրը պետք է դիտարկել ավելի գլոբալ համատեքստում։ Փաստորեն վեթթինգը դառնում է ոչ թե դատական ռեֆորմի խորհրդանիշ, այլ վերահսկելի դատական համակարգ ձևավորելու գործիք։ Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը Հայաստանում իրական է դարձնում քաղաքական, սահմանադրական ճգնաժամի հեռանկարը։ Սրանք դատական համակարգի կապիտուլ յացիայի առաջին նշաններն են։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank