Կոմիտաս 15-ի ապօրինի կառուցապատմանն առնչվող քրեական գործ է հարուցվել. Հակոբ Կարապետյան
POLITICSՈստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 եւ 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձեւակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս):
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ըստ այդմ, կասկած կա, որ շինարարության ավարտը փաստագրող պատասխանատու անձանց արարքներևը կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ:
Սա այն շենքն է, որի դիմացի զավթած մայթը երեկ մաքրում էին քաղաքապետարանի աշխատակիցները, որի կառուցապատողը փաստացի տարածքներ էր զավթել նաեւ հարեւանությամբ գտնվող դպրոցից:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



