ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Տու-160-ից թեւավոր հրթիռների արձակման տեսագրությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Սիրիայում Տու-160 ռազմավարական հրթիռակրից ահաբեկիչների օբյեկտներին ուղղությամբ թեւավոր հրթիռների արձակման տեսագրությունը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ-ի օդուժը Սիրիայի Ռաքայի, Դեյր Էզ Զորի, Հալեպի եւ Իդլիբի նահանգներում երկրորդ հոծախումբ հարվածն Է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Մասնավորապես, Տու-160 հրթիռակիրները Ռուսաստանի Դաշնության տարածքից օդային բազավորման 12 թեւավոր հրթիռների արձակումներ են իրականացրել Հալեպի եւ Իդլիբի նահանգներում ԻՊ-ի թիրախների ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը նաեւ հրապարակել Է Տու-95 ռազմավարական հրթիռակրից թեւավոր հրթիռների մարտական արձակման տեսանյութը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



