Ուկրաինայում 5-ամյա երեխայի գլխին կրակած ոստիկաններն աշխատանքից հեռացվել են
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Կիևի շրջանում 5-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրվող ոստիկաններն աշխատանքից հեռացվել են: Այս մասին տեղեկացնում է «Украинская правда»-ն: Ոստիկանները ոչ սթափ վիճակում կրակել էին և փամփուշտներից մեկը, դիպչելով բակում խաղացող 5-ամյա տղա երեխայի գլխին, նրան ծանր վնասվածք էր հասցրել: Հիվանդանոցում երեխան մահացել էր:
Երկու ոստիկանն էլ ձերբակալված են: Այժմ նրանք կսպասեն դատավճռին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երեխայի մահվան մեղավորներն արդարացիորեն կպատժվեն և որ ինքն անձամբ կհետևի իրադարձությունների ընթացքին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



