Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Պեր­մա­նենտ «մեր­ժում­նե­րի» հե­ղա­փո­խու­թյուն

POLITICS

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձեն համոզել, որ Հայաստանում անցած տարի տեղի է ունեցել սիրո ու համերաշխության հեղափոխություն, ամեն բան հանգում է նրան, որ եղել ենք ու մնում ենք «մերժման» ակտի ականատեսը։

Գործընթացը սկսվեց ու հաղթանակով պսակվեց «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով, ու հենց դրանով Փաշինյանն ու նրա հետ «քայլող» սահմանափակ թվով մարդիկ կարողացան համախմբել տասնյակ հազարավոր մարդկանց։ Հեղափոխության օրերին նման կարգախոսը գուցե ադեկվատ, ընկալելի էր, որովհետև, ի վերջո, իշխանության համակարգը մարմնավորված էր Սերժ Սարգսյանի դեմքով ու հենց վերջինս էր ձգտում իշխանության երկարաձգմանը։

Բոլորը սպասում էին, որ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը կձևակերպի նոր իշխանության ռացիոնալ դեմքը։ Ցավոք, սպասումները չարդարացան, ու մինչ այսօր մենք տեսնում ենք միայն «մերժումների» մի «շքահանդես», որի վերջը համառորեն չի երևում, ավելին՝ վարչապետի հրապարակային հայտարարությունները միայն նպաստում են այդ գործընթացին։

Խորհրդարանի ու Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցան «սևի» ու «սպիտակի» տրամաբանությամբ, այսինքն՝ «սև» հռչակվեց հասարակության այն հատվածը, որը «հանդգնեց» չքվեարկել Նիկոլ Փաշինյանի թիմի օգտին։ Փաստորեն՝ հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան տեղի ունեցավ մերժման, հասարակության «սորտավորման» հենքով։

Բայց նույնիսկ իշխանության ամբողջականացումից հետո Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնաց հասարակությանը բաժանելու մարտավարությանը՝ անգամ օրենսդրական մակարդակում, ինչի արտահայտությունը դարձավ հեղափոխության ֆորմալացումը՝ որպես տոն։ Քաղաքացու օր հայտարարելը հասարակությանն ինստիտուցիոնալ բաժանման տանելու չմտածված քայլ էր, որովհետև ժողովուրդն ինքնին միատարր չէ, չի կարող միասնական գնահատական ունենալ հեղափոխության հանդեպ, հետևաբար՝ այդ օրը խորհրդանշում է ոչ թե հասարակության կոնսոլիդացիան, այլ՝ բարիկադավորումը։

«Ասֆալտին պառկեցնելը», «պատերին ծեփելը» և այլ նմանաբնույթ հայտարարությունները որևէ առնչություն չունեն սիրո և համերաշխության հետ, մանավանդ, որ նոր իշխանության պրակտիկ քաղաքականությունը անցած մեկ տարում բռնության քարոզչությունը Հայաստանում հասցրել է ամենաբարձր, այլևս անտանելի մակարդակի վրա։ Էլ չեմ ասում այն մասին, որ հեղափոխության թիմի ագրեսիվ քաղաքականությունն ու Ստեփանակերտի ոչ այնքան համարժեք քայլերը հանգեցրել են ինստիտուցիոնալ լուրջ ճգնաժամի երկու հայկական պետությունների հարաբերություններում, ինչի շահառուն կարող է լինել միայն Ադրբեջանը։

Անցած մեկ տարում «մերժվել» են ոչ միայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, այլ նաև օլիգարխները, իշխանության նման չմտածող մարդիկ, նույնիսկ՝ եկեղեցին ու լեգենդար ճանապարհ անցած զինվորականներ։ Երեկ կառավարության նիստում վարչապետը «մերժեց» նաև «սևազգեստ» մարդկանց։ Հասարակությունը անորոշության զզացումով սպասում է, թե ո՞վ կամ ովքե՞ր են լինելու հաջորդ «մերժվածները»։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank