Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


«Եթե ոռոգ­ման հա­մա­կար­գը կար­գի բեր­վի, կո­ռուպ­ցի­ոն ռիս­կե­րը վե­րաց­վեն, ապա խնդիր չենք ունե­նա Սև­ա­նից լրա­ցու­ցիչ ջրառ իրա­կա­նաց­նե­լու»

INTERVIEW

Սևանա լճից 2019 թվականին ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր: Կառավարությունը երեկ ընդունեց համապատասխան որոշումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս ջուրը կուղղվի Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգմանը: Ե՛վ նախարարը, և՛ վարչապետն ընդգծեցին, որ պետք է ամեն ինչ արվի՝ օրենքով նախատեսված չափից ավելի ջուր Սևանից բաց չթողնելու համար:


Առհասարակ, Սևանից ամեն տարի կատարվող ջրառը բնապահպանների շրջանակում միանշանակ չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ պետք է ընդհուպ մինչև մի քանի տարի բացառել լճից ջրառն առհասարակ: Միևնույն ժամանակ՝ ոմանք էլ կարծիք են հայտնում, որ անհանգստանալու պատճառ է հատկապես ամեն տարի կատարվող հավել յալ ջրառը, ինչն անելու պատճառաբանությունը բոլոր կառավարությունների ժամանակ գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումն է:

Բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ, ի վերջո, 170 մլն խմ-ը պատահական հաշվարկված թիվ չէ:

«Գետերը և թունելը՝ նորմալ աշխատանքի դեպքում, ջուրը բերում են Սևան: Այդ պարագայում լճի բացասական բալանս չենք ունենում, հակառակը՝ մակարդակը քայլ առ քայլ բարձրանում է: Ուղղակի պետք է սահմանափակվել այդ ծավալով: Ամեն տարի այդ խնդիրն առաջանում է, որ երաշտ է, արտակարգ իրավիճակ, լրացուցիչ ջրառի համար դիմում են Ազգային ժողովին, թույլտվություն ստանում: Ի դեպ, հանրային խորհրդի էկոլոգիայի հանձնաժողովի անունից դիմել էինք կառավարությանը՝ խնդրելով այս տարի սահմանափակվել և լրացուցիչ ջրառ չիրականացնել: Բացի դա, առաջարկել էինք շատ շտապ զբաղվել ոռոգման համակարգի վիճակով», - ասում է Դանիելյանը:

Նա նշում է, որ ավելի շատ ջուր կորցնում ենք, քան Սևանից վերցնում: «Ոռոգման համակարգը սարսափելի վիճակում է: Ես մի քանի անգամ մասնակցել եմ քննարկումներին, սարսափելի վիճակ է առանձին տեղերում: Եթե ոռոգման համակարգը կարգի բերվի, կոռուպցիոն ռիսկերը վերացվեն, ապա անհրաժեշտություն չի լինի ամեն տարի Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնել», - ընդգծում է բնապահպանը:

Անդրադառնալով կարծիքներին, որ ցանկացած քանակի ջրառը պետք է առհասարակ բացառել, Դանիել յանը կարծում է, որ ուղղակի պետք է հստակ սահմանափակվել 170 մլն խմ-ով: «Իհարկե, եթե կլիմայական ինչ-որ փոփոխություններ չլինեն, ասենք, գետերը ցամաքեն և ջուր չբերեն Սևան: Նշեմ, որ եթե լճում ջուրը միշտ կանգնած է մնում, դա իր բացասական կողմերն ունի: Ջուրը պետք է ակտիվ լինի՝ և՛ ներհոսք լինի, և՛ արտահոսք: Գետերը ջուր են բերում Սևան, իսկ արտահոսքն էլ լինում է Հրազդան գետի միջոցով: Որքանով ես եմ ուսումնասիրել լճի մակարդակի թվերը, 170 մլն խմ-ը վնասակար չէ լճի համար», - կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Կարինե Դանիեյանը բարձրաձայնում է ՀԷԿ-երի աշխատանքի վնասակարության մասին, բացի դա, նրա խոսքով, այն գետերը, որոնք հոսում և լցվում են Սևանա լիճը, ամբողջությամբ աղբով են լցված, կա դրանք մաքրելու խնդիր: «Կարևոր է նաև լճի ափերի մաքրումը, կան կոմունալ և արտադրական հոսքաջրեր, որոնք բոլորը լցվում են Սևան: Պետք է այս խնդիրները լուծել: Սևանի հատակի հետ կապված՝ պետք է մաքրել այն տարածքները, որտեղ անտառները, կառուցապատված տարածքներն անցել են ջրի տակ: Հիմա պետք է շատ խիստ հետևել ափամերձ տարածքներին, որպեսզի ջուրը բարձրանալու դեպքում շինությունները և անտառածածկ տարածքները, ինչպես նաև թափոնակույտերը չանցնեն ջրի տակ», - եզրափակում է բնապահպան Կարինե Դանիելյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign