Yerevan, 23.July.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒՆԻՍԻ). Ռո­բերտ Քո­չա­րյա­նը Հա­յաս­տա­նի վար­չա­պետ է նշա­նա­կել Սերժ Սարգ­սյա­նին

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Դանիա՝ Իոախիմ թագաժառանգի ծննդյան օր, Իսպանիա՝ Հանրապետության օր, Մալթա՝ Տառապյալների օր, Նորվեգիա՝ Անկախության օր, Պերու՝ Դրոշի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1683– ծնվել է բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ Պաղտասար Դպիրը։

1879-ծնվել է բանասեր և հայագետ Արշակ Ալպոյաջյանը:

1883– տեղի է ունեցել Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը։

1917-ծնվել է խորհրդային փորձարկող օդաչու Անդրեյ Մանուչարովը:

1952 թ. – ծնվել է չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայամետ դիրքորոշմամբ, որի համար հալածվել է Թուրքիայի իշխանություններից և ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։

1959-ծնվել է քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանը:

1987-մահացել է գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:

2001-Սյունիքի մարզում տեղացած հորդառատ անձրևները զգալի վնաս են պատճառել ճանապարհային ցանցին:

2004- «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավորությամբ սկսվել է նոր ուղևորատար համալիրի շինարարությունը:

2005- Փարիզի մերձակայքում գտնվող Պլեսի-Ռոբենսոն քաղաքի կենտրոնական զբոսայգում հանդիսավորությամբ բացել են զորավար Անդրանիկի արձանը։

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանին, իսկ Ազգային ժողովի առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը:

2012– մահացել է փայտի վրա փորագրող վարպետ Արսեն Փանոսյանը:

2015-Հայաստանի 32 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ:

2016-մշակույթի նախարարի հրամանով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել ամերիկահայ անվանի դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

2018- Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին խորհրդարանը հավանություն է տվել ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ:

ԱՇԽԱՐՀ

1099– Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվել է Երուսաղեմի պաշարումը։

1340-Հոլանդիայում հիմնադրվել է Ռոտերդամ քաղաքը:

1494– Իսպանիան և Պորտուգալիան «Տորդեսիլ յասի պայմանագրով» բաժանել են Նոր աշխարհի գաղութացման տարածքները։

1498-Կոլումբոսը սկսել է իր երրորդ ծովային ճանապարհորդությունը:

1654-թագադրվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը:

1692-Յամայկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին քշել-տարել է Կարիբյան ծովում գտնվող ծովահենների գլխավոր Պորտ Ռոյալ քաղաքը, սկսվել է Վեստ Ինդիայում ծովահենության դարաշրջանի անկումը:

1732-թագուհի Աննա Իոհանովնայի համար սկսվել է առաջին Ձմեռային պալատի կառուցումը:

1775-Միացյալ Գաղութները փոխել են իրենց անունը Միացյալ Նահանգներով:

1776- Նյու Յորքից բացի, մնացած անգլիական գաղութները քվեարկել են անկախության օգտին:

1848-ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը:

1880– Երկրորդ խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի է ունեցել Արիկայի ճակատամարտը։

1903-Բեռլինում ֆրանսիացի գիտնական Պիեռ Կյուրին հայտարարել է նոր քիմիական էլեմենտի՝ պոլոնիումի հայտնագործման մասին:

1929-համաձայն Լատերիանական համաձայնագրի, ստեղծվել է Վատիկան պետությունը:

1942-ծնվել է լիբիական քաղաքական և ռազմական գործիչ Մուամար Քադդաֆին:

1965-«Sony» կորպորացիան ներկայացրել է առաջին տնային վիդեոմագնիտոֆոնը , որի արժեքն էր 995 դոլար:

1981– Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը` լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։

1982– Թեննեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվել է որպես թանգարան։

1990 թ. – ծնվել է ավստրալացի ռեփեր և մոդել Իգի Ազալիան։

 

Կամո Խաչիկյան

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook