Բելգիան 400 մլն եվրո կհատկացնի ահաբեկչության դեմ պայքարին
SOCIETYԲելգիան 400 մլն եվրո կհատկացնի ահաբեկչության դեմ մղող պայքարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է թագավորության վարչապետ Շառլ Միշելը:
«2016 թվականի բյուջեում կատարված ուղղումով նախատեսվում Է 400 մլն եվրո հատկացնել ահաբեկչության դեմ պայքարին ի լրումն 2015 թվականին արդեն հատկացված 200 մլն եվրոյի, 45 մլն եվրո՝ պետանվտանգությանը եւ 100 մլն եվրո՝ պաշտպանությանը»,-հայտնել Է նա:
Բացի այդ, վարչապետի խոսքով՝ կառավարությունը մտադիր Է ընդունել նոր օրենքներ, որոնք կկիրառվեն Համացանցում ահաբեկիչների դեմ պայքարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` Reuters
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



