Բերմուդյան եռանկյունու առեղծվածը բացահայտվե՞լ է
LIFEԲերմուդյան եռանկյունու առեղծվածը կես դարից ավելի հուզում է մարդկությանը: Ավստրալացի գիտնականները կարծես թե բացահայտել են գաղտնիքը:
Մելբուրնի Մոնաշ համալսարանի աշխատակիցներ Ջոզեֆ Մոնագանը եւ նրա օգնական Դեւիդ Մեյը պնդում են, որ Ատլանտյան օվկիանոսի տխրահռչակ այդ վայրում օդանավերի եւ նավերի առեղծվածային անհետացումը տրամաբանական բացատրություն ունի. մեղավորը մեթան բնական գազն է, որը արտամղվում է հնագույն սալաքարերի ճեղքերից, որոնցով լի է օվկիանոսի այդ հատվածը, հայտնում է Physics-ը:
Ըստ նրանց տեսության՝ օվկիանոսի հատակից տարանջատված գազը վերածվում է հսկայական պղպջակների, որոնք հասնում են մակերեւույթ եւ «կուլ տալիս» իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ:
Գիտնականները համապատասխան փորձարկում են կատարել դաշտային պայմաններում: Մեծ ջրամբարում նրանք խաղալիք նավակներ են դրել, իսկ ներքեւից սկսել են մեթան գազ բաց թողնել: Նավակները սուզվել են:
Vesti.ru-նշում է, որ համաշխարհային գիտական հանրությունն այս պահին չի շտապում պաշտոնապես ընդունել ավստրալացիների տեսությունը:



