Նոր առաջարկ` ՀՀ դրամով ավանդ ներդրողների համար
ECONOMICSԱմերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մինչև հունիսի 30-ը ՀՀ դրամով ներդրված ժամկետային Ամերիա ավանդների համար կգործի ավելի բարձր` 9.5% տարեկան տոկոսադրույք (առանց ավելացման, նվազեցման և ընդհատման հնարավորությունների):
Բանկից հայտնում են, որ այս տոկոսադրույքը կգործի մասնավորապես ստորև ներկայացված չափորոշիչներով ավանդների դեպքում.
- Ավանդային պայմանագրի գործողության ժամկետ՝ 366-730 օր, տոկոսների տարեկան կապիտալացմամբ
- Հաշվի նվազագույն մնացորդի չափ` 200,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 10,000,000 ՀՀ դրամ (հանրագումարային)
- Տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ 9.5%
- Տոկոսագումարների հարկման չափը՝ 10%:
«Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մեկնարկել է նաև Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 29-ը: Մրցույթի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով` «Ապրի՛ր հայերեն» մրցույթ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



