«Բարի ավանդույթները» շարունակվում են
POLITICSԱԺ-ում ընթանում են 2018-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունները: Քննարկումներին նկատելի ակտիվությամբ մասնակցում են նաև իշխանական պատգամավորները: Թերթին տեղեկություններ են հասել, որ բյուջեի կատարողականի քննարկումներից առաջ պատգամավորների հետ ոլորտի մասնագետները յուրահատուկ «թրեյնինգ» են անցկացրել և շեշտել, թե ինչ հարցադրումներ պիտի արվեն և ինչ ուղղությամբ հարցեր պետք է տրվեն: Ավելին, նախարարների համար նախատեսված հարցերը նախապես համաձայնեցվել են նրանց հետ: Երևույթն ինքնին նորություն չէ, առավել ևս՝ զարմանալի չէ. հասկանալի է, որ իշխանական խմբակցության պատգամավորների մի զգալի մասը պարզապես չի տիրապետում իրավիճակին, էլ չասենք՝ առանձին ոլորտներին: Դե, իսկ նման պրակտիկան նորություն չէ, քանզի նախկինում էլ էր այն ակտիվորեն կիրառվում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



