Կստորագրվի՞ նոր վարկային համաձայնագիր
POLITICSՆախօրեին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ: «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի այցի բուն նպատակների մասին:
Պարզվում է, որ Պետերբուրգում Փաշինյանը տարբեր կառույցների ու պաշտոնյաների հետ քննարկել է նոր վարկային համաձայնագիր ստորագրելու հարցը, և, ըստ ամենայնի, առաջիկայում դրա մասին արդեն կսկսեն հայաստանյան օրակարգում թեզեր շրջանառվել: Արդեն հայտնի է, որ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է նաև հայ-ռուսական գազային պայմանագրով տրամադրվող գազի սակագնի հարցը: Սակայն, մոսկովյան մեր աղբյուրի փոխանցմամբ, դարձյալ որոշակիություն չի եղել՝ թեման թողնելով աշնանը Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



