Yerevan, 02.October.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի այս նշանները «կլողան» փողի մեջ 2019թ.

LIFE

Տարին դեռ չի ավարտվել. Հունիսն անակնկալ կմատուցի

Խոյ

Կենդանակերպի այս նշանին նյութական միջոցներ կուտակել խանգարում է չափից առավել ծախսը։ Մի տրվեք գայթակղությունների ու ձեր փողերը մի ծախսեք անիմաստ գնումների վրա։ Հստակ սահմանափակեք ձեր ծախսերը, հասկացեք՝ ինչ է ձեզ իսկապես պետք, իսկ առանց ինչի դուք կարող եք որոշ ժամանակ ապրել։ Շատ ուշադրություն դարձրեք ձեր ցանկություններին հոգևոր պլանում, այլ ոչ սպառողական քաղցին՝ ձգտելով գնել ինչ-որ որակյալ նորություն։ Խելամիտ տնտեսումը ձեզ կօգնի կատարել պատկառելի խնայողություններ։

Ցուլ

Ցուլը ֆինանսական միջոցները ռացիոնալ օգտագործելու բոլոր նրբություններն իմացող նշաններից է։ Նրանք հազվադեպ են ֆինանսների պահանջմունք ունենում, քանի որ գիտեն փողի գինը։ Նրանց գլխավոր նպատակն անշարժ գույքի մեջ շահեկանորեն գումարներ ներդնելն է։ Այս տարին նշանակալից կլինի հողամաս ձեռք բերելու կամ սեփական տուն կառուցելու տեսանկյունից։

Երկվորյակներ

Նրանք առանձնանում են չափից առավել շռայլությամբ ու իրենց մտերիմներին օգնելու ցանկությամբ։

Ոչ մի դեպքում 2019թ. վարկ մի վերցրեք, առավել ևս՝ պարտքով գումար մի տվեք։ Սա ֆինանսական կրեդիտորներից ու ապագայում մեծ անհաջողություններից խուսափելու ամենաճշմարիտ եղանակն է։

Խեցգետին

Ավելորդ խնայողականությունը չի խանգարի, թեպետ Խեցգետիններին տարվա ընթացքում կարող են մեղադրել ժլատության մեջ։ Պետք չէ փորձել վերահսկել ընտանիքի յուրաքանչյուր անդամի շահույթը և ներդրումները։ Այդպիսի գործողությունը ձեզ համար կարող է դառնալ մեծ քանակությամբ ֆինանսական արտահոսքի պատճառ։ Գումար ծախսեք միայն անհրաժեշտ ձեռքբերումների վրա, ձեր գործընկերների մոտ գլուխ մի գովացեք ձեր շահույթների մասով ու դրանք մի ներդրեք կասկածելի ձեռնարկների մեջ։

Առյուծ

Սեփական շահույթն արագ ավելացնելու հնարավորություն է կարիերային աստիճան կառուցելը։ Ձեր գործողությունների նպատակամղվածությունը ժամանակի հետ կփոխհատուցվի։ Ժամանակը ճիշտ բաշխեք աշխատանքի և հանգստի միջև, քանի որ լավ ինքնազգացողությունը ձեր ապագայում արժանի վաստակ ունենալուն միտված գործողությունների գրավականն է։

Կույս

Այս տարի ձեզ սպասվում են շատ ծախսեր և գումարային ներդրումներ։ Հավանաբար դա կլինի ձեր վաղեմի երազանքը, որը լրացուցիչ ծախսեր կպահանջի։ Ձեր ցանկությունը կարող եք բավարարել, իհարկե, բայց ոչ վերջին խնայողությունները դրա վրա ծախսելու եղանակով։ Ոչ մեծ պահուստային միջոցներ կուտակեք ու մտածեք վաղվա օրվա մասին։ Ձեզ երես մի տվեք ոչ պիտանի խոշոր գնումներով, որոնց մասին դուք մեկ ժամ անց կմոռանաք։

Կշեռք

Զբաղվեք ձեր սեփական ինքնազարգացմամբ ու դրա մեջ գումար ներդրեք։ Հետագայում ձեր ունակությունները լավագույն ներդրումը կլինեն։ Այս տարին խոստանում է արդյունավետ լինել աշխատանքային նկատառումներով ու հավասարաչափ գումարային աճի տեսանկյունից։ Օգտագործեք յուրաքանչյուր խելամիտ գաղափար ձեր կյանք միջոցներ ներգրավելու համար։

Կարիճ

Որոշակի պահպանողականությունը Կարիճներին միայն կխանգարի ու մոլորության մեջ կգցի գումար վաստակելու հարցում։ Գումարային խնայողությունները ձեզ կօգնեն լավ գնում իրականացնել։ Ձեր գիտելիքներն ընդլայնեք ուսուցման ժամանակակից եղանակների հաշվին ու մի վախեցեք դրանց հանրագումար ծախսել։ Ստացված փորձը հետագայում ձեզ համար լավ եկամուտ կերաշխավորի։

Աղեղնավոր

Մի տրվեք փառասիրությանը ու չափավորեք ձեր սեփական հպարտությունը։ Ֆինանսական գործերը մի փոքր ավելի ժամանակ կպահանջեն։ Նախատեսվում է նոր պաշտոն՝ եկամտի կարգավորված աղբյուրով։ Աստղերը կարող են օգնել ձեզ արժանի այն պաշտոնը ստանալ, որին հավակնում էին ձեր շատ գործընկերներ։

Ձեր ճիշտ դիրքորոշումը որդեգրեք, քանի որ ձեր սեփական պարտականությունների սխալ մեկնաբանությունը ձեզ կօգնի երկար ժամանակ պահպանել ղեկավարի աթոռը։

Այծեղջյուր

Մշակեք գործողությունների հստակ պլան ու դրանով գնացեք նվաճելու ֆինանսական բարձունքները։ Պետք չէ նյութական բարեկեցությունն ու սեփական առողջությունը դնել կշեռքի մի նժարին։ Ուժ հավաքեք ու հավասարաչափ բաշխեք ձեր պարտականությունները։ Տարին խոստանում է ձեզ լավ շահույթ ապահովել նախապես ներդրված գումարների համար։

Ջրհոս

Կայունությունն ու նյութական բավարարությունն այս տարում երաշխավորված են։ Սպասեք ստեղծագործական ոգեշնչման, որը ձեզ հանճարեղ գաղափարներ ու պլաններ կբերի։ Մի շփոթեք անձնական ու ֆինանսական հարաբերությունները։ Բաց մի թողեք շինարարական ոլորտում հաջողություն գրանցելու հնարավորությունները։ Տարին ձեզնից կպահանջի մեծ նվիրում և համառություն։

Ձկներ

Հիմնական ֆինանսական գործողությունները կենտրոնացած կլինեն ամառվա մեկ ամսվա մեջ։ Գլխավորը սեփական գումարային միջոցները հավասարաչափ բաշխելն է, որ տարվա այլ եղանակներին դրանց պակասը չզգաք։ Այս տարի կկարգավորվի ձեր նյութական դրությունը, և դրանով իսկ դուք կզգաք ձեր եկամուտների շարունակականությունը։

Շարունակությունը՝ այստեղ:

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates