Դեցլը հետմահու արժանացել է երաժշտական մրցանակի
CULTUREՌուս երաժիշտ Կիրիլ Տոլմացկին, որն առավել հայտնի էր Դեցլ բեմական անունով, հետմահու արժանացել է «Մուզ-ՏՎ» մրցանակի:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Դեցլը մրցանակի է արժանացել հիփ-հոփ երաժշտության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Աղբյուրը հայտնում է, որ երգչի մրցանակը հանձնվել է նրա հորը՝ Ալեքսանդր Տոլմացկուն: Նա հանդես է եկել խոսքով՝ ափսոսանքով ընդգծելով, որ արարողությանը չեն կարողացել ներկա գտնվել Կիրիլի մայրը և 13-ամյա որդին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեցլին հետմահու պարգևատրել են «հիփ-հոփ լեգենդի» կոչմամբ:
Հիշեցնենք, որ 35-ամյա երաժիշտը կյանքից հեռացել է փետրվարի 4-ին. նրա ինքնազգացողությունը վատթարացել էր Իժևսկում համերգ տալուց անմիջապես հետո:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



