Ջերմուկում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլորվել, կան տուժածներ (տեսանյութ)
SOCIETYՀունիսի 8-ին՝ ժամը 18։02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1987թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտ 5 մ և հայտնվել հաջորդ շրջադարձին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, այնուհետև վերջիններս (Ա. Շ., Ռ. Ս., Կ. Հ. և Ա. Շ.) հոսպիտալացվել են Վայքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



