Լոնդոնում յոթ հարկանի շենք է այրվում
INTERNATIONAL NEWSՀարյուրավոր հրշեջներ են պայքարում Լոնդոնի արևելյան Բարքինգ շրջանում տեղակայված յոթ հարկանի բնակելի շենքում բռնկված կրակի դեմ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բրիտանական մայրաքաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության մամլո հաղորդագրությանը:
«15 հրշեջ մարտական հաշվարկ և հակահրդեհային ծառայության մոտ 100 աշխատակից ուղարկվել են այրվող բազմաբնակարանային շենքի մոտ, որը գտնվում է Դե Պաս Գարդենս փողոցում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկա պահին կրակը տարածվել է շենքի բոլոր յոթ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն:
Նշվում է նաև, որ շենքի բոլոր բնակիչները, հավանաբար, հասցրել են ժամանակին դուրս գալ տներից, քանի որ շտապ բուժօգնության նրանցից ոչ ոք չի դիմել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



