Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. փրկարարները սահմանազատել են տարածքը
SOCIETYՀունիսի 9-ին, ժամը 18:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Բ., ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին: Խողովակը վնասվել է, և տեղի է ունեցել արտահոսք: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազատար խողովակի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան. տուժածներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



