Մոսկվայում տակնուվրա են արել Մարինա Գևորգյանին պատկանող «Սնոբ» պարբերականի խմբագրությունը
INTERNATIONAL NEWSԿիրակի գիշեր լույս երկուշաբթի անհայտ անձը ներխուժել և տակնուվրա է արել ռուսական «Սնոբ» լրատվական պարբերականի խմբագրությունը, որի գլխավոր տնօրենն է Մարինա Գևորգյանը:
«Այդ մարդու շարժառիթները մեզ հայտնի չեն, առավոտյան 9-ից չենք կարողանում մտնել գրասենյակ, քանի որ այնտեղ աշխատում է քրեագետը: Համապատասխանաբար, վնասի չափը ևս դեռ չենք կարող գնահատել», -Rusarminfo-ի փոխանցմամբ՝ իր Telegram-ալիքում հայտնել է պարբերականի գլխավոր խմբագիր Քսենիա Չուդինովան:
Վերջինս նշել է, որ վնասի չափը գնահատելուց հետո խմբագրությունը տեխնիկական օգնության կարիք կունենա: Կոտրվել է երկու համակարգիչ, և ամբողջովին ավերվել է գլխավոր խմբագրի աշխատասենյակը:
Մարինա Գևորգյանը 2012 թվականից զբաղեցնում է պարբերականի գլխավոր տնօրենի պաշտոնը: 2017-ին նա անձնական միջոցներով ձեռք է բերել «Սնոբ մեդիա»-ի 100 տոկոս ակտիվները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



