Ուշադրություն դարձրեք ձեր մատնահետքերին, գուցե դուք հանճար եք…
LIFEՇարունակությունը՝ այստեղ:
Մատնահետքերը ոչ միայն յուրահատուկ ու անկրկնելի են, այլեւ կարող են պատմել մարդու բնավորության ու ինտելեկտի մասին: Մատնահետքերը ուսումնասիրող գիտությունը կոչվում է դերմատոգլիֆիկա եւ որեւէ կապ չունի խիրոմանտիայի հետ:
Նայեք ձեր մատներին, դրանց հետքերը տարբեր են, սակայն ընդհանուր առմամաբ բաժանվում են 3 խմբի՝ ալիքներ, օղակներ եւ պարույրներ:
Սա ամենատարածված հետքն է: Այս մարդիկ ունեն հանգիստ, հարմարվող, հավասարակշռված բնավորություն: Նրանց ասում են «հստակ միջին»: Երկնքից աստղեր չեն իջեցնում, բայց կասկածելի պատմությունների մեջ էլ չեն ընկնում, հեշտ են մտերմանում մարդկանց հետ, բայց չեն դառնում «կոլեկտիվի հոգին», լավ հարաբերություններ ունեն ընկերների ու գործընկերների հետ, սակայն կենտրոնացած են ընտանիքի վրա: Այս մարդիկ հաճախ ընտրում են վարսահարդարի, դիմահարդարի, հրուշակագործի, անձնական օգնականի, ֆլորիստի, ինտերիեր դիզայների մասնագիտությունը:
Օղակներ
Այս մատնահետքերն ունեցողները բաց, ինքնավստահ, կարիերայի վրա կենտրոնացած մարդիկ են, ում համար կարեւոր է ինքնազարգացումն ու ինքնարտահայտումը: Ունեն զարգացած ինտելեկտ եւ կատարում են մտավոր աշխատանք: Նրանք կարող են սկսել որպես կրտսեր ասիստենտ ու դառնալ գլխավոր տնօրեն: Հաճախ են դիմում ռիսկի, մասնակցում ամբիցիոզ նախագծերի: Էներգիայով լեցուն, աշխատունակ ու կրեատիվ մարդիկ են: Նրանց մասին ասում են «շարժիչ ուժ»: Հաճախ դառնում են ֆանտաստ գրողներ:
Պարույրներ
Որքան շատ են պարույրները մատների վրա, այնքան մեծ պոտենցիալ ունի այդ մարդու ուղեղը: Այս մատնահետքը հազվադեպ է հանդիպում ու գրեթե միշտ գիտնականների, գյուտարարների մոտ: Նրանք հեշտությամբ են սովորում օտար լեզուներ, անգամ հասուն տարիքում, կտրուկ փոխում են գործունեության ոլորտը, նրանց մոտ զարգացած է վերլուծություններ անելու կարողությունը, մաթեմատիկական ընդունակությունները:
Անտարբեր են նյութականի հանդեպ: