«Օրենքով գողը» փորձել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ արգելված իրեր անցկացնել
SOCIETYՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ, հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի եւ 0,5 գրամ քաշով բաց շագանակագույն, յուրահատուկ հոտով քսուքի ներթափանցումը ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հատկանշական է, որ ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող դեղահաբերը եւ նյութը հայտնաբերվել են վերոհիշյալ անձի անձնական խուզարկությամբ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



