Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստղագուշակ հունիսի 13-ի համար

LIFE

 

Խոյ. Դեն նետելով ամեն մի ավելորդ ու ոչ կարևոր բան, դուք այսօր սլանում եք դեպի ձեր առջև դրված նպատակը, որին կհասնեք շատ մոտ ապագայում: Ձեր պատվասիրությունը հզոր ուժ է, այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր մրցակիցները և անբարյացկամները սարսափահար փախչում են: Այսօր շատ սուր է ձեր նախազգացումը, դրա շնորհիվ է, որ դուք ակնթաթորեն ճիշտ որոշումներ եք կայացնում, և դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին այլև` անձնական կյանքին:Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Սակայն նոր հարաբերություններ սկսելուց առաջ, դուք պետք է ճիշտ գնահատեք սեփական սպասումները և ցանկությունները, հակառակ դեպքում կհայտնվեք տհաճ իրավիճակում

 

Ցուլ. Այսօր դուք շատ բան կարող եք սովորել: Օգտակար տեղեկությունները դուք յուրացնում եք  ակնթարթորեն, իսկ անհրաժեշտ հմտություններին էլ զարմանալիորեն արագ եք տիրապետում: Հաջողության կհասնեն նշանի հատկապես այն ներկայացուցիչները, ովքեր ներգրավված են գիտահեն ոլորտներում, գործ են ունենում առավել ժամանակակից տեխնիկայի հետ: Ձեր նախկին մրցակիցները այսօր կարող են դաշնակից դառնալ:Այսօր դուք հակված եք մտովի վերադառնալ անցյալի անձնական խնդիրներին, և դա կարող է փչացնել մտերիմների հետ հարաբերությունները: Չարժե ինքնակեղեքման ենթարկվել անցյալում թույլ տված այն սխալների համար, որոնք, միևնույն է` չես ուղղի:

 

Երկվորյակներ. Նվիրեք օրը ստեղծագործելուն, ազատություն տվեք ձեր երևակայությանը: Գործերի հանդեպ ոչ ստանդարտ  մոտեցումը հաջողություն է խոստանում, դրա հետ մեկտեղ էլ դուք կարողանում եք ձեր գաղափարներով հետաքրքրել ազդեցիկ մարդկանց: Միակ բանը, որով այսօր չարժե զբաղվել, դա կարևոր ֆինանսական հարցերն են, քանի որ այս ոլորտում իրավիճակն այնքան պարզ և միանշանակ չէ, որքան թվում է:Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ: Աշխատեք գլխովի չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար: Հիշեք, որ դրական լիցքեր պետք են ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմներին:

 

Խեցգետին. Օրվա էմոցիոնալ ֆոնը անբարենպաստ է և դա անդրադառնում է թե’ գործնական, և թե անձնական հարաբերությունների վրա: Դուք անհամբեր և բռնկուն եք, չեք հանդուրժում անգամ որևէ մի չնչին ճնշում, հաճախ վիճում եք` վիճած լինելու համար: Մարդիկ, ովքեր անկեղծ ցանկանում են հաշտ լինել ձեզ հետ, ստիպված են ձեզանից հեռու մնալ, սակայն անգամ դա թույլ չի տալիս խուսափել վեճերից: Ազդեցիկ մարդկանց հետ ցանկացած շփում ծայրահեղ զգուշավորություն է պահանջում: Մյուս կողմից էլ, ձեր ագրեսիվ կեցվածքը օգնում է ձեզ` առաջ անցնել ձեր հակառակորդներից:Հարմար օր է ինտելեկտուալ աշխատանքի և ստեղծագործ մոտեցումների համար:

Առյուծ. Օրվա սկզբին հաջողվում է արդյունավետ աշխատել, դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցների, ինչի հաշվին էլ հաջողության եք հասնում: Ձեր գործնական հոտառությունն անվրեպ է, գործարքները, որ դուք կնքում եք, ձեզ զգալի եկամուտ են ապահովելու: Կարելի է քննարկել աշխատանքը փոխելուն վերաբերող հարցեր, փնտրել նոր գործընկերներ: Մի շտապեք ստորագրել կարևոր փաստաթղթեր` դուք դեռ հնարավորություն կունենաք ավելի ձեռնտու պայմանների հասնելու:Օրվա երկրորդ կեսին կծագեն գայթակղություններ, որոնց դիմակայելը շատ դժվար կլինի: Ձեր ցանկությունները բազմաթիվ ու հակասական են,  և դուք ուժ չեք գտնում  դրանց իրականացումը հետաձգելու:

 

 

 

Կույս. Այսօր ձեզ չի հաջողվում մնալ նախապես մշակած պլանների շրջանակներում, ինչը ձեզ խիստ նյարդայնացնում է: Դուք շատ գործեր անավարտ եք թողնում, դրա հետ մեկտեղ էլ շատերի ուսերին եք դնում այն գործերը, որոնք դուք ավելի լավ կանեիք: Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել, մի խախտեք ավանդույթներն ու ընդունված նորմերը: Ձեզ դուր չի գալիս սովորականի պես լինել, սակայն այսօր դա անհրաժեշտ է:Հատկապես պետք է զգույշ լինեք բարդ գործիքներով աշխատելիս, լինի դա համակարգիչ կամ մեկ այլ ժամանակակից սարք: Ուղևորություններից ավելի լավ է հրաժարվեք:

 

Կշեռք. Օրն անհաջող է դասավորվում: Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ էլ ազդեցիկ հակառակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը, դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյունքում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը, հետաձգել փաստաղթերով աշխատելը, պայմանագրերի ստորագրումը և գործարքների կնքումը: Անձնական հարաբերություններում էլ ամեն չի, որ հարթ է ընթանում:

 

Կարիճ. Գործնական բանակցություները անցնում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք: Համաձայնագրերը, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, չեն կնքվում: Վաղեմի գործընկերների հետ հարաբերությունների խզման վտանգ կա, իսկ նորերի որոնումը ձեզանից մեծ ժամանակ կխլի: Ցանկալի չէ հանդիպել պոտենցիալ գործատուների հետ, նոր պաշտոնի անցնել: Առաջարկությունները, որոնք առաջին հայացքից հետաքրքիր են թվում, չեն արդարացնի ձեր սպասումները:Անձնական հարաբերությունների առումով օրն ավելի բարենպաստ է: Ընկերները ձգտում են ամեն կերպ բարձրացնել ձեր տրամադրությունը: Օրը հարմար է գնումների, իմիջի հետ փորձարարություններ անելու համար:

 

Աղեղնավոր. Օրը խաբուսիկ թեթև է: Այո, այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերած հաջողությունները այնքան էլ զգալի չեն:  Այսօրվա ընթացքում արվածը հետո պետք կլինի թարմացնել, իսկ ձեռք բերած համաձայնություններն էլ` վերանայել: Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են, շուտով իրենց կդրսորեն ոչ լավագույն կողմերով:Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները` դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ, ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, հարաբերությունները կզարգանան ոչ այնքան դինամիկ, սակայն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան:

 

Այծեղջյուր. Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք, կարծես, բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից` մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը: Հրապարակային ելույթները անցնում են չափազանց վատ, դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագուներ, այլև` կորցնում հներին:Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերությունները: Հարմար օր է ընկերների շրջապատում հանգստանալու, ռոմանտիկ ժամադրության, սիրային խոստովանության համար:

 

Ջրհոս. Օրվա առաջին կեսին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է տարանջատել պրոֆեսիոնալ և անձնական հետաքրքրությունները: Չպետք է տրվել էմոցիաներին, քանի որ դրանք միայն խանգարելու են գործին: Կարող են բարդանալ կանանց հետ հարաբերությունները, քանի որ վերջիններս ձեզանից շատ բան են պահանջում` չցանկանալով հաշվի նստել իրերի իրական դրվածքի հետ: Չեն բացառվում չպլանավորած ծախսեր, չնայած դրանք ձեր գրպանին էական հարված չեն հասցնի:Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ ավելի թեթև և բարենպաստ: Դուք հնարավորություն կունենաք լուծել ինչ-որ վաղեմի խնդիրներ, ապագա հաջողությունների հիմքերը դնել:

 

Ձկներ. Այսօր շատ բան ձեր ուզածով չի ստացվում, սակայն դրանում պետք է մեղադրեք միայն ինքներդ ձեզ: Դուք ներքաշվում եք ուրիշների կոնֆլիկտների մեջ, իսկ խաղաղասիրության փորձերը դատապարտված են ձախողման: Մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ ծառայություն էին մատուցում, փորձում են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, պահանջում են ձեզանից մեծ զոհաբերություններ: Պետք է հաստատակամություն դրսևորեք` դուք դեռ հնարավորություն կունենաք պաշտպանել ձեր շահերը: Չնայած անբարենպաստ միտումների ազդեցությանը, օրվա ընթացքում ձեզ կհաջողվի բավական օգտակար բան անել ձեզ և ձեր մտերիմների համար:

 

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M