Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հանդիպման հավանականությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ Մոսկվան դեռևս որևէ առաջարկ չի ստացել: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հաստատել էր Ճապոնիայում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահի հետ սպասվող հանդիպման մասին:
Ըստ Պեսկովի՝ կողմերը երկու երկրների նախագահների հանդիպման նպատակով նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն իրականացնում:
«Այդ առումով մինչև օրս որևէ նորություն չկա, ամերիկացիները ոչինչ չեն նախաձեռնել», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ G-20 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի վերջին Ճապոնիայի Օսակա քաղաքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



