Դեռևս հնագույն ժամանակներում գիտեին, որ տան առարկաներն օժտված են հզոր էներգիայով և կարող են հաջողություն կամ դժբախտություն բերել:
Զանգակ
Հնագույն ժամանակներում զանգակ կարելի էր տեսնել ցանկացած տանը: Սովորաբար դրանք պահվում էին տանը չար հոգիներին քշելու համար: Եթե զանգակը կախվի մուտքի դռան վերևում, ապա այն հաջողություն և բարեկեցություն կբերի:
Օճառ
Պարզվում է օճառը ոչ միայն հիգիենայի միջոց է, այլ նաև դրական էներգիա ունեցող առարկա: Դրա օգնությամբ ընտանիքը ազատվում է հիվանդություններից, դժբախտություններից: Ցանկալի է, որ այն պատրաստված լինի հիմնականում բնական բաղադրիչներից:
Հայելի
Դեռևս մեր նախնիներին հայտնի էր արտացոլող մակերևույթների հզոր ուժը և էներգիան:
Կարծիք կա, որ ճիշտ ընտրված և ճիշտ տեղում կախված հայելին տուն է բերում երջանկություն և բարեկեցություն: հայելին չի կարելի կախել մուտքի դռան դիմաց: