Women’s Club-ի Գրիգը հիվանդանոցում է․ նրան վիրահատել են
LIFETert.am Life-ը գրում է.
Women’s Club նախագծի անդամ Գրիգը Նաիրի բժշկական կենտրոնում է, նրան վիրահատել են: Վերջինս ճողվածք ուներ: Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրի բժշկական կենտրոնից ասացին, որ հիվանդի վիճակի մասին տեղեկություններ հայտնել չեն կարող:
Գրիգի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք Women’s Club-ի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ: Վերջինս նշեց, որ վիրահատությունը բարդ չի եղել:
«Գրիգն իրեն լավ է զգում, ամեն բան կարգին է: Փոքրիկ վիրահատական միջամտության կարիք կար, մի քանի օրից կվերադառնա նկարահանումների: Առողջական լուրջ խնդիր չկա, նույնիսկ, ամեն բան այնպես ենք հարմարեցրել, որ մի նկարահանումից հետո վիրահատեն, հաջորդ նկարահանմանն արդեն ներկա լինի ու չբացակայի եթերից»,- ասաց Վլադը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



