Ռոնալդուին դարձյալ հրավիրել են դատարան
SPORTՊորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտինու Ռոնալդուին կրկին հրավիրել են ամերիկյան դատարան՝ ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգայի հնարավոր բռնաբարության գործով, հաղորդում է TMZ-ն։ 34-ամյա կիսապաշտպանը անձամբ է ստացել փաստաթղթերը Լաս Վեգասի դատարանից։
2009 թվականի ամռանը Ռոնալդուն Լաս Վեգասի ակումբներից մեկում ծանոթացել է Մայորգայի հետ։ Տվյալ գիշերվա ընթացքում ֆուտբոլիստի և մոդելի միջև տեղի ունեցած սեքսը, ամերիկուհին որակել է բռնաբարություն։
2010 թվականին Մայորգան Ռոնալդուի փաստաբաններից 375 հազար եվրո է ստացել Կրիշտիանուի անունը չբարձրաձայնելու համար։ Նախորդ տարվա աշնանը, Լաս Վեգասի ոստիկանությունը վերաբացել էր հնարավոր բռնաբարության գործը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



