Լեհաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել
INTERNATIONAL NEWSԼեհաստանի Պլոցկ քաղաքում անցկացվող ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, VII ավիացիոն ցուցադրության ժամանակ ինքնաթիռը Վիսլա գետի վրայով թռչելիս ընկել է ջուրը՝ ձախ ափից ոչ հեռու գտնվող հատվածում:
Տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: Քայլեր են ձեռնարկվում օդաչուին ջրից դուրս բերելու համար:
Դեպքի վայրում են գտնվում փրկարարական խմբերը և պետական հրշեջ ծառայությունը: Ավիաշոուն դադարեցվել է միջադեպից հետո:
Լեհական հեռուստաալիքները հայտնել են, որ օդաչուն բարդ հնարքներ էր կատարում օդում, սակայն չի կարողացել պահպանել կառավարումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



