Հրդեհ` Թումանյան քաղաքում. այրվել է շուրջ 150 քմ խոտածածկ տարածք
SOCIETYՀունիսի 15-ին, ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք և նախկին «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի շենքի (40 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 4 քմ հատված: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



