Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
SOCIETYՀունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտակքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը Իջևան-Երևան ավտոճանապարհի 131-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 14 OZ 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Վարորդին և վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, իսկ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



