3 ապացույց, որ Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանն արտագաղթել են․ ինչո՞ւ է ստում Հռիփսիմե Հակոբյանը (լուսանկար, տեսանյութ)
LIFEStarnews.am-ը գրում է.
Ամիսներ առաջ համացանցում լուրեր էին տարածվել , համաձայն որոնց հայտնի զույգերից մեկը՝ Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը արտագաղթել են և մշտական բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։
Starnews.am-ի աղբյուրների համաձայն՝ նրանք արտագաղթել են Հռիփսիմեի վերջին մենահամերգից հետո՝ վաճառելով Հայաստանում նրանց վերջին գույքը՝ երգչուհու ավտոմեքենան։
Լուրի տարածումից հետո, ինչպես ընդունված է հայկական շոուբիզնեսում, Հռիփսիմեն հերքեց լուրը, որակելով դա ապատեղեկատվություն։
Starnews.am-ը ձեզ է ներկայացնում 3 ապացույց, որ նրանք արտագաղթել են։
1․Հայտնի զույգը , ով պասիվ չէր սոցիալական ցանցերում և անդադար լուսանկարներ էր հրապարակում, դադարել է Հայաստանի լուսակարներ հրապարակել և նրանց բոլոր լուսանկարները արտերկրից են։
Համաձայնեք, որ եթե հիմք ընդունենք երգչուհու ասածը, ապա միայն մեկ տարբերակ կա, որ նրանք որոշ ժամանակով գնացել են ԱՄՆ, երեք ամսվա լուսանկարներ արել, վերադարձել Հայաստան ու անընդհատ հրապարակում են այդ լուսանկարները։
Երկրորդ ապացույցը այն է, որ վերջերս երգիչ Սուպեր Սաքոն նոր տուն է գնել, որի բացմանը հրավիրել է ԱՄՆ-ում բնակվող հայ հայտնիներին, որոնց շարքերում է նաև Մարտին Մկրտչյանը, իսկ այդ տան բացումը տեղի է ունեցել նրանց արտագաղթելուց 3 ամիս անց։
Համաձայնեք, որ դժվար երգիչը տոմս գնի նորից մեկնի ԱՄՆ, որպեսզի մասնակցի ընկերոջ տան բացմանը։
Եվ իհարկե ամենավերջին ապացույցը այն է, որ դադարել են Մարտինի մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցող միջոցառումները,։ Նա շատ տարբեր տեղեր ելույթ էր ունենում ու յուրաքանչյուր հայտնի ու մասնավոր միջոցառմանը մասնակցում էր, այսօր ոչ մեկում չկա նրա անունը։
Այսքանից հետո սպասենք մեր հայտնինների հերքումներին՝ տեսնելու համար, թե էլ ինչպես են փորձում թաքցնել իրենց արտագաղթելու մասին լուրերը։