«Ռեալը» 168 միլիոն եվրո է առաջարկել Մոհամեդ Սալահի համար
SPORTՄադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը» փորձեր են ձեռնարկել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայքարել Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերի համար, հաղորդում է Mirror-ը։
Երկու ակումբներն էլ «Լիվերպուլին» Սալահի տրանսֆերի համար առաջարկել են 168 միլիոն եվրո։ Սակայն 27-ամյա եգիպտացի ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից։
«Լիվերպուլի» ղեկավարության եւ մարզչական շտաբի ռազմավարությունն է չվաճառել առաջատարներից որեւէ մեկին։
Ավարտված մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» հետ մասնակցել է 52 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



