Խոշոր հրդեհ Հրազդանում. ի «Բարեկամություն» կինոթատրոնում. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Ղ.-ին պատկանող շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:55-ին:
Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ 800 քմ), ներքին երեսպատումը (մոտ 600 քմ) և բեմահարթակը (մոտ 40 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



