ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են անցկացրել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները «գերազանց հանդիպումներ են անցկացրել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում»:
«Մենք միասնական ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդների կարգավիճակով»,-հավելել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն են ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Գերմանիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում: Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



