Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Մեկ տա­րի շա­րու­նակ իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դա­դա­րեց­նել իր ներ­սի մի­տին­գը ու հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել երկ­րի հե­տա­գա զար­գաց­ման իր տես­լա­կա­նը»

POLITICS

«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանք նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ամիսներ առաջ գրեթե բոլոր գնահատականներում անորոշության մասին էր նշվում, այսօր հաճախակի է խոսվում փուլի՝ վտանգավոր լինելու մասին: Ընդհանուր առմամբ, ներքին մթնոլորտի, ներքաղաքական իրավիճակի առումով ի՞նչ փուլում ենք այսօր:

-Գտնվում ենք այն փուլում, որը պետք է հաջորդեր կամ կարող էր հաջորդել անորոշությանը։ Բայց մինչ դրան հասնելը, ես ուզում եմ մի փոքր կանգ առնել անորոշության մթնոլորտի վրա, քանի որ դա տեսական քննարկում չէ։ Մենք տեսական քննարկումների ժամանակ արդեն չունենք։

«Անորոշություն» ձևակերպումն ունի շատ կիրառական նշանակություն։ Մեկ տարի առաջ երկրում տեղի ունեցավ իշխանության փոփոխություն, հանրության մեջ ձևավորվեցին դրական սպասումներ, և մեկ տարի շարունակ իշխանությունը չի կարողանում դադարեցնել իր ներսի միտինգը ու հանրությանը ներկայացնել երկրի հետագա զարգացման իր տեսլականը:

Խոսքը կոնկրետ ոլորտների բարեփոխումների ծրագրերի մասին է, որի արդյունքում քաղաքացու բարեկեցությունը կբարձրանար։ Եթե սա չի արվում, հասարակության մեծ մասը մատնվում է անորոշության, դրան զուգահեռ աճում են արմատական տրամադրությունները և դրանք կրող խմբավորումների ակտիվությունը։ Հիմա իշխանությունը զբաղված է վտանգավոր գաղափարների ներդրմամբ, և հենց սա է բնութագրում այսօրվա փուլը։

Խոսքը անցումային արդարադատության մասին է, առանց դատական վճիռների գույքի բռնագրավման, վեթթինգի և այլն։ Երբ իշխանությունը չի կարողանում ապահովել զարգացում, չի կարողանում աշխատեցնել պետության շարժիչը, չունի տնտեսական ծրագրեր, չի պատկերացնում, թե ինչ է աշխատանքը, ապա նա իր ողջ ռեսուրսները դնում է մեկ գաղափարի վրա՝ պահել իշխանությունը։ Սա էլ արվում է երկու ճանապարհով՝ վտանգավոր գաղափարներ և ռեպրեսիվ մեքենայի ուժեղացում:

-Թե՛ տարածաշրջանում և թե՛ տարածաշրջանից դուրս կան որոշ գործընթացներ, Հայաստանին ուղղված ուղերձներ, որոնք որակվում են որպես հստակ ազդակներ: Այդ առումով ի՞նչ մարտահրավերներ կան այսօր, իշխանությունը որքանո՞վ է կարողանում արձագանքել, հակակշռել ու չեզոքացնել վտանգները:

-Իմ տպավորությամբ, իշխանությունը ուղղակի չի պատկերացնում արտաքին մարտահրավերների ծավալները և լրջությունը։ Չեմ բացառում, որ իշխանության ներսի մթնոլորտն է ուղղակի այդպիսին, որ դրանք չեն քննարկվում պատշաճ մակարդակով։ Գիտեք, երբ երկրում լինում է մեկ մարդու իշխանություն, ապա բոլոր հնարավոր ռիսկերը կրկնապատկվում են։ Մենք ունենք Արցախի խնդիր, անվտանգության խնդիր։

Իշխանափոխությունից հետո կորցրել ենք այդ խնդրի ինստիտուցիոնալ հիշողությունը։ Միտումնավոր, թե ուղղակի այդպես ստացվեց, չեմ կարող ասել, բայց նոր իշխանությունը հրաժարվեց նախորդների հետ քննարկել և նախորդների հետ խորհրդակցել Արցախի և անվտանգության խնդրի՝ տասնամյակների ընթացքում կուտակված նրբությունները և դետալները։ Իշխանությունները հայտարարեցին, թե սկսում են բանակցությունները նոր կետից, որը բացի «նորի» բառախաղից, որևէ այլ իմաստ չունի։

Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը շարունակում է հին կետից, Թուրքիան շարունակում է հին կետից, Հարավային Կովկասը նույնքան հին է՝ իր հին շահերով ու հարաբերություններով։

Իմ տպավորությամբ՝ մենք այդ մարտահրավերներին պատասխանում ենք միայն ելույթներով, լավ չհաշվարկած ձևակերպումներով։ Ես նույնիսկ չգիտեմ՝ այսօր իշխանությունները հասցնո՞ւմ են հետևել զարգացումներին, թե՞ ոչ։

Տեղի ունեցող զարգացումներին շատ հաճախ այսօր արձագանքում են կա՛մ փորձագիտական շրջանակները, կա՛մ նախկին իշխանության ներկայացուցիչները։ Ստացվում է մի վիճակ, երբ դու հրապարակային զգուշացնում ես՝ իշխանությո՛ւն, այստեղ կա վտանգ, այստեղ կա ռիսկ, այստեղ կա այսպիսի զարգացման հնարավորություն, արձագանքե՛ք, ուշադիր եղե՛ք, քայլեր արե՛ք։

Ու ստանում ես զրոյական ռեակցիա։ Սա ունիկալ իրավիճակ է։ Ես չեմ հասկանում միայն գինը, թե ինչպե՞ս ենք դուրս գալու այս վիճակից։

Դուշանբեի խաղաղության վերելակը կարծես թե փչացավ, Վրաստանը միանում է Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին և տարածաշրջանում, ըստ էության, նոր ռազմական ձևաչափ է ստեղծվում։

Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է ռազմական գործողությունների։ Մենք սրան հակակշռում ենք Արցախի իշխանությունների հետ «ռազբորկաներ», ներհայաստանյան մթնոլորտի այլանդակում, ներքին պառակտում, դատեր, Ռուսաստանի հետ նկատելի սառնություն և այլն։

-Իսկ որքանո՞վ է լուծվել առաջնահերթությունները տարբերակելու խնդիրը: Խոսքը թե՛ ընդհանուր քաղաքական դաշտի, թե՛ իշխանության և թե՛ հասարակական դիսկուրսի մակարդակում առկա իրավիճակի մասին է։

-Մեկ անձի իշխանության պայմաններում, կարծում եմ, այլ կերպ չէր կարող լինել։ Քաղաքական դաշտ, ըստ էության, գոյություն չունի։ Իշխանական կուսակցություն գոյություն չունի, ոչ իշխանական ուժերը գտնվում են խորը կազմաքանդման մեջ։ Իշխանական պրոպագանդան հասարակությանը տրամադրում է արյան պահանջի և ներքին պառակտման։ Նման պայմաններում չի կարող լինել առողջ դիսկուրս։ Բայց ընդունենք նաև, որ վերջին ամիսներին հանրային տրամադրություններում նկատվում է որոշակի փոփոխություն. գրագետ խոսքի պահանջարկը մեծանում է։ Սա թերևս միակ դրական փոփոխությունն է, որ կա մեր հանրային իրականության մեջ։ Մնում է ապահովել գրագետ մտքի առաջարկը։

Սա շատ նուրբ հարց է. եթե դու հակադրես պարզունակ հակաիշխանական հռետորաբանություն, ապա որևէ օգուտ պետությանը տված չես լինի։ Հիմա շատ կարևոր է հեռանկարի, կարճաժամկետ, միջնաժամկետ ապագայի տեսլականի հստակ ձևակերպումը, որը հիմնված է լինելու աշխատանքի, առաջընթացի և ներքին համերաշխության գաղափարի վրա։

- Իշխանության գործողությունները որքանո՞վ են համարժեք իրականությանը։

-Իշխանությունը նկատելիորեն փակվել է ինքն իր մեջ։ Իշխանության փակ միջավայրի տրամադրությունները միշտ հակում ունեն կտրվելու իրականությունից։

Իշխանությունը շարունակում է իր մեջ և իր աշխատասենյակներում միտինգներ ու պիկետներ անել։ Սա է նաև պատճառը, որ իշխանության ներսում եղած գրագետ և առողջ մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, լռում են, չեն առարկում, չեն բարձրաձայնում անհամաձայնություն նույնիսկ այն դեպքերում, երբ սխալն ակնհայտ է։ Սա թվացյալ միասնականություն է, որովհետև չի կարող լինել միասնականություն աբսուրդի շուրջ։

Գիտեք, իրական կյանքն ունի առանձնահատկություն՝ ժամանակ առ ժամանակ զգացնել, հիշեցնել իր մասին։ Ցավոք, կարծում եմ, մեր պարագայում նույնպես դա է սպասվում։ Մենք չունենք ներքին ռեսուրսներ պետական մտածողության դոմինանտության, և մեզ սթափեցնողը դարձյալ պետք է լինի իրական կյանքի անակնկալը։

-Իշխանափոխությունից ավելի քան մեկ տարի անց դեռ խոսվում է կառավարման՝ իներցիոն բնույթի մասին: Ինչո՞ւ չեն բավարարում այն պետական լծակները, որոնք կարող էին արմատական ռեֆորմների մեկնարկը տալ: Իշխանությունն ինչո՞ւ չի ձերբազատվում «բարիկադային» տրամաբանությունից, ինչը շատ դեպքերում զուտ վերահսկողության ուժեղացման տրամաբանության մեջ է դիտարկվում: 

-Պետք չէ բարդ պատասխաններ փնտրել։ Իշխանությունն ուղղակի չգիտի իր անելիքը։ Չի պատկերացնում՝ ինչպես առաջ տանել պետությունը։ Ըստ էության, մենք ունեցել ենք բավական լուրջ կայացած պետական համակարգեր, որ մեկ տարի անգործության պայմաններում դրանք դեռևս շարունակում են ապահովել որոշակի կայունություն։ Իշխանությունը որևէ ոլորտում որևէ բարեփոխման հստակ ծրագիր չի ներկայացրել։ Իներցիան հենց սա է։ Մարդ բռնել, դատել, բաց թողնել, ուրիշին բռնել. դրանով որևէ պետություն չի զարգացել, հաջողություն չի ունեցել։ Բայց այստեղ կա մի վտանգ, երբ իշխանությունները չեն կարողանում ձևակերպել զարգացման ներքին օրակարգը, սովորաբար մեծանում է գայթակղությունը այլոց կողմից՝ դրսից ձևակերպել այս ներքին օրակարգը։ Մեր պարագայում դա ուղղակի անվտանգության խնդիր է լինելու։ Ես կարծում եմ, որ Հայաստանը մտնում է դժվար կանխատեսվող շոկերի փուլ։ Դրանք կարող են լինել փոքր, կարող են լինել այլ մեծության և ծավալների, բայց դրանք իրենց հետքն են թողնելու մեր իրականության վրա։ Ինձ և, կարծում եմ, շատերին դժվար է հաշվարկել այն պահը, որից պետք է սկսվի նոր փուլը. դա կկոչվի սխալների գիտակցման, խրամատներից դուրս գալու մասին և գրագետ աշխատելու, թե մեկ այլ բնութագրմամբ փուլ, բայց դա անշուշտ լինելու է։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future