Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Արագաչափեր. իրականում ի՞նչ նպատակ ունեն դրանք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Արագաչափերը նպատակ ունեն նվազեցնել ավտոմեքենաների արագությունը և ստեղծվել են ճանապարհներին ավտոմեքենաների արագության գերազանցումները արձանագրելու և հնարավորինս կանխելու համար։

Իրականում այդպես չէ։

Ի սկզբանե արագաչափերը բացարձակ հակառակ նպատակ էին հետապնդում։ Դրանց նպատակն էր արագացնել մեքենայի ընթացքը և թույլ չտալ արագության անկում։ Արագաչափը հայտնագործել է հոլանդացի ինժեներ Մորիս Գոտսոնիդեսը (1911–1998)։ Բանն այն է, որ նրան հնրարավոր չէ համարել անվտանգ երթևեկության համար պայքարի առաջամարտիկ, նա հանդիսանում էր Եվրոպայի առաջին պրոֆեսիոնալ ավտոարշավորդը։ Նրա կարիերայի գագաթնակետը եղել է Մոնտե Կառլոյի ավտոմրցույթի հաղթող դառնալը, երբ նա իր «Ֆորդ Զեֆիրայով» գրավեց առաջին տեղը՝ ամբողջ երեք վայրկյանով առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված ավտոարշավորդից։

Ներկայումս այնքան հանրահայտ և վարորդների համար ատելի արագաչափը Գոտսոնիդեսը ստեղծեց այն պատճառով, որ ցանկանում էր իր մեքենայի արագությունը ավելացնել շրջադարձերում։ Առաջին «արագաչափը» իրենից ներկայացնում էր ճանապարհին ուղղահայաց ձգված երկու ռետինե ժապավեններ, որոնք արձագանքում էին անվադողերի ճնշմանը։ Երբ մեքենայի անիվները անցնում էին առաջին ժապավենի վրայով, միանում էր վայրկյանացույցը, իսկ երկրորդով անցնելիս անջատվում։ Արդյունքում սա ճշգրտորեն ֆիքսում էր մեքենայի արագությունը, իսկ ավտոարշավորդի նպատակն էր, որ կրճատի առաջին ժապավենից երկրորդին անցնելու ժամանակահատվածը։ 

Ավելի ուշ Գոտսոնիդեսը կատարելագործեց իր սարքը՝ ժապավեններին ավելացնելով լուսանկարչական ապարատ ֆոտոլույսով։ Լուսանկարը ցույց էր տալիս, թե էլ ինչքան կարելի է ավելացնել արագությունը այդ շրջադարձի հատվածում՝ այն անցնելով տարբեր հետագծերով։ Սա էլ քիչ էր, հանկարծ Գոտսոնիդեսի ուղեղ մտավ այն միտքը, որ կարելի է ֆոտոապարատը այսկերպ օգտագործել ճանապարհներին մեծ արագություններ զարգացնելու սիրահար ավտոսիրողներին որսալու համար։ 1958 թվականին նա հիմնադրեց «Gatsometer BV» ընկերությունը և հաջորդ 20 տարիներին կատարելագործեց իր հայտնագործած արագաչափը։

Արդյունքում 1971 թվականին ռետինե ժապավենները փոխարինվեցին ռադարային ճառագայթով։ Ներկայումս այդ ընկերության ստեղծած «Гатсо 24»-երը տեղադրված են ավելի քան 40 երկրների ավտոճանապարհներին։ Մեծ Բրիտանիայում առաջին «Գատսոն» տեղադրվել է 1988 թվականին Նոտինհեմում՝ խաչմերուկներից մեկում արձանագրված ցավալի ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, ինչը դարձել էր երեք մարդու մահվան պատճառ։ Ներկայումս Բրիտանիան առաջատարն է եվրոպական երկրներում արագաչափերի քանակով. դրանց թիվը գերազանցում է, օրինակ՝ Ֆրանսիայում և Իտալիայում տեղադրված արագաչափերի գումարային թվին։ Իսկ արդյո՞ք արագաչափերը օգուտ են տալիս։ 

Մեծ Բրիտանիայի օրինակով ասենք, որ, ըստ վիճակագրության, տրանսպորտային հոսքերի ընդհանուր միջին արագությունը արագաչափեր տեղադրված հատվածներում անկում է ապրում 6 %-ով, իսկ լուրջ ՃՏՊ-ների դեպքում մահերի և ծանր վնասվածք ստացածների թիվը՝ 42 %-ով։ Իրականում պետք է ընդունել, որ ՃՏՊ-ների առաջացման գործում խիստ կարևոր պահերից մեկն էլ հենց արագության գերազանցումն է։

Այն, որ արագաչափերը վարորդները չեն սիրում, նորություն չէ։ Անգամ 1905 թվականին ստեղծված ավտոսիրողների առաջին միության հիմնական նպատակն էր օգնել վարորդներին՝ խուսափել ոստիկանական դարանակալումներից, որոնք ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա վարորդները համարում են ընդամենը փող կորզելու գործողություն։ Չկա վարորդ, որը երբեք չի գերազանցել մեքենայի արագությունը։ Անգամ ինքը՝ արագաչափի տխրահռչակ ստեղծող Գոտսոնիդեսը, ասում էր, որ ինքը ևս հաճախ է «նկարվում» իր իսկ սարքերի կողմից և ամեն տարի բավականին կլորիկ գումար մուծում դրա հետևանքով։ Ինչ արած, չմոռանանք, որ նա ժամանակին ավտոարշավորդ է եղել և սիրել է արագությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan