Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է դատարանի դահլիճում՝ դատական լսման ժամանակ
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մորսին լրտեսության մեղադրանքով դատական լսման ժամանակ դատարանի դահլիճում ուշաթափվել և մահացել է, հաղորդում է BBC-ն:
67-ամյա Մորսին 2012թ.-ին ընտրվել էր երկրի նախագահ: Նրա պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց նրա դեմ բողոքի բազմամիլիոնանոց ցույցեր էին սկսվել: Նրան մեղադրում էին այն բանում, որ թույլ էր տվել իսլամիստներին մենաշնորհել քաղաքական դաշտը:
2013թ.-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանակ էր արել Մորսիին՝ նոր նախագահական ընտրություններ հայտարարելով:
Ծավալված իրադարձությունների արդյունքում Մորսին ձերբակալվել էր և պահվում էր մարաքաղաք Կահիրեի բանտերից մեկում: Նրան լրտեսության մեղադրանք էր առաջադրվել՝ հիմնված պաղեստինցի իսլամիստների «ՀԱՄԱՍ» շարժման հետ կասկածյալ կապերի վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



