Մովսես Երեմյանը նշանադրվել է
LIFEBravo.am-ը գրում է.
Մովսես Երեմյանի ամերիկաբնակ սիրելին այս օրերին Երեւանում է: Նա հայրենիք է ժամանել կարեւոր առիթով: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, զույգ նոյեմբերի 16-ին նշանադրվել է մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում:
«Շանթ»-ի «Ուրիշի հոգին» սերիալում նկարահանվող դերասանը մեզ հետ զրույցում ասել է, որ մեծ խնջույք են կազմակերպել` իրենց ուրախությունը տոնելով հարազատների, մտերիմների եւ ընկերների շրջապատում:
Մովսեսի ընտրյալը` մասնագիտությամբ դերասանուհի Աննան, նշանադրությանը ներկայացել է կարմիր երկար զգեստով, աքսեսուարների համար եւս զույգն ընտրել է այդ գույնը:
Մովսեսն իր եւ Աննայի սիրո պատմության բացառիկ անդրադարձը վստահել է BRAVO.am-ին: Նշանադրության մանրամասներն ու գեղեցիկ ֆոտոշարքը կներկայացնենք առաջիկայում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead





