Ռուսների և վրացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ստամբուլում
INTERNATIONAL NEWSՍտամբուլում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով դանակային վնասվածք է ստացել կռվի ռուս մասնակիցներից մեկը: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ հյուպատոսությանը:
Ինչպես նշվում է, Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որի ընթացքում ինչպես սառը զենք, այնպես էլ հրազեն է կիրառվել:
Նշվում է, որ ռուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Վրաստանի քաղաքացիներից մեկը հրազենային վերք է ստացել և մահացել:
Ներկա պահին տեղի ոստիկանությունը քննչական գործողություններ է կատարում՝ փորձելով պարզել կատարվածի բոլոր հանգամանքները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



