Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է կա­տար­վում հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում

POLITICS

Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ. իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Սա աննախադեպ երևույթ է, երբ Ռուսաստանի դեսպանը կանչվում է ԱԳՆ՝ ընդամենը հանդիպում ունենալու համար, առավել ևս՝ արտառոց է, որ այդ փաստը հրապարակայնացվում է, մանավանդ, որ հենց նշյալ գրառման օրը Հայաստանի ԱԳ փոխնախարարը պատգամավորներին հավաստիացնում էր, որ Ռուսաստանի դեսպանն այդ հանդիպման հետևանքով որևէ դիվանագիտական ընթացակարգ չի խախտել։

Ռուսաստանի դեսպանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպման բուն փաստը չի կարող ներքին գործերին միջամտության փաստ համարվել՝ գոնե ֆորմալ առումով, որովհետև դեռ չկա դատարանի որոշում, որով հաստատված կհամարվեն երկրորդ նախագահին մեղսագրվող արարքները։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ մեր ԱԳՆ-ն գնացել է նման արտառոց քայլի՝ ամենևին էլ ոչ միայն այս հանդիպման հետևանքով։ Հանդիպումն, ըստ ամենայնի, եղել է առիթ, իսկ իշխանությունները թերևս տիրապետում են համապարփակ ինֆորմացիայի, որ Մոսկվան իրապես աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Եթե չլիներ նման իրական մտահոգություն, Ռուսաստանի դեսպանը թերևս ԱԳՆ չէր հրավիրվի՝ Հայաստանի ներքին կյանքին միջամտելու թեմայով։ 

Մյուս կողմից՝ եթե այս վարկածը ճիշտ է, ապա պատկերը բավականին տխուր է, որովհետև ստացվում է՝ Մոսկվան ճնշում է բանեցնում Երևանի վրա, իսկ մեր իշխանությունները Ռուսաստանին, ըստ էության, մեղադրում են Հայաստանի դեմ իրականացվող «հիբրիդային պատերազմի» հարցում։ Եթե սա է պատկերը, ապա Ռուսաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրելու փաստը, մեղմ ասած, համարժեք գործողություն չէ, ու Հայաստանի իշխանության առաջին դեմքերը պետք է հնչեցնեն նաև քաղաքական հայտարարություններ՝ շեշտված ուղերձներով։

Պատկերը պակաս մտահոգիչ չի լինի նաև այն դեպքում, եթե պարզվի, որ ինչ-որ խնդիրների պատճառով Երևանը որոշել է «ատամ» ցույց տալ Մոսկվային, ու հենց այդ նպատակով է դեսպանը կանչվել Հայաստա

նի ԱԳՆ։ Իսկ ի՞նչ են անելու այդ դեպքում Հայաստանի իշխանությունները, եթե, օրինակ, հոկտեմբերին Հայաստան այցելող Վլադիմիր Պուտինը կամ նրան ուղեկցող որևէ բարձրաստիճան պաշտոնյա որոշի հանդիպել Քոչարյանին։ Բնականաբար, նրանց ԱԳՆ չեն կանչելու, սակայն գուցե պարտավորված լինեն հստակ վերաբերմունք արտահայտել։

 

Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են նման քայլի, ունի՞ երկիրն այդ ռեսուրսները, թե՞ արձանագրվելու է հերթական նահանջը՝ խրոխտ հռետորաբանության համատեքստում։ Ի վերջո, ունենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության նախադեպը, երբ Երևանը սկզբում շատ բարձր նշաձող սահմանեց, որից հետո նահանջեց անհամոզիչ փաստարկներով, ըստ էության, տեղի տալով Մոսկվայի ճնշումներին։

Շատ մեծ է վտանգը, որ կրկնվելու է նույն իրավիճակը։ Իհարկե, սա այն դեպքն է, երբ ուզում ես անկեղծորեն սխալվել, որովհետև զարգացումների ոչ բարենպաստ ընթացքն ավելի է խորացնելու հայ-ռուսական հարաբերություններում արդեն գոյություն ունեցող ճգնաժամը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank