Վերաքննիչ քրեական դատարանի դիմացից երկու անձ է բերվել ոստիկանություն
SOCIETYՎերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից երկուսը բերվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ այդ անձինք բերվել են տեղի ունեցած միջադեպի պատճառով: Բերվածներից մեկը Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է, մյուսը՝ Քոչարյանի խափանման միջոցը դարձյալ կալանք սահմանել պահանջող քաղաքացիներից:
Ոստիկաններից մեկը մանրամասնեց նաև, որ բերվածներից մեկն ալկոհոլ օգտագործած է եղել, սակայն ստույգ չի նշվում՝ ով:
Նշենք, որ դատարանի դիմաց քաղաքացիներից մեկը փորձում էր ստվարաթուղթ կախել ծառից, որի վրա ինչ-որ բան էր պատկերված, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին՝ հորդորելով չսրել իրավիճակը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



