Եվս երկու ավիաչվերթ դեպի Երևան
INTERNATIONAL NEWSaif.ru-ը «Սանկտ Պետերբուրգից ևս երկու ավիաչվերթ կիրականացվի Երևան» վերնագրով հոդվածում գրում է, որ պետերբուրգյան «Պուլկովո» օդանավակայանից ևս երկու լրացուցիչ ավիաչվերթ կիրականացվի Հայաստանի մայրաքաղաք Երևան:
Այս ավիաչվերթները կսկսեն գործել ամառային արձակուրդների ժամանակ: Smartavia ավիաընկերությունը էկոնոմ կարգի սալոններ ունեցող Boeing 737-500 և 737-700 ինքնաթիռներով կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել հուլիսի 11-ից:
Այսպիսով, ստացվում է, որ պետերբուրգցիները կարող են Երևան թռչել նաև չորեքշաբթի ու կիրակի օրերին: Ավիաչվերթների ժամանակ ուղևորներին կմատուցվի տաք սնունդ, սառը խմիչքներ, թեյ և սուրճ: Այս լրացուցիչ ավիաչվերթները կիրականացվեն մինչև հոկտեմբերի 25-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



