Մոսկվայում կգերազանցվի 100-ամյա ջերմաստիճանային ռեկորդը
INTERNATIONAL NEWS
Մոսկվայում հունիսի 22-ին կարող է գերազանցվել 1917 թվականի ջերմաստիճանային ռեկորդը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ՌԴ մայրաքաղաքում կտիրի 32 աստիճան շոգ ջերմաստիճան՝ ըստ Ցելսիուսի: Շոգի նոր ալիքի բռնկման պատճառ է դարձել լայնածավալ հակացիկլոնը, որն արգելափակում է զով եղանակ բերող ցիկլոնների ներթափանցումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ Հիդրոմետկայանի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայն՝ հունիսի 9-ին Մոսկվայում և Մոսկվայի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի 30-32 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, ինչով պայմանավորված մասնագետները եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ էին հայտարարել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



