Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները
SOCIETY«Փաստ» օրաթերթը վերջերս հարցում էր ուղարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե որքան աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները:
Ստացված պատասխանից տեղեկանում ենք, որ սահմանված են դերասանների տարբերակված պաշտոնային դրույքաչափեր: Սրա հիման վրա էլ նրանց աշխատավարձը տատանվում է 80-ից 170 հազար դրամի սահմաններում:
Խնդրել էինք տեղեկացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել դերասանների աշխատավարձը: Նշվում է, որ 2009 թվականին նրանց միջին աշխատավարձը բյուջեի հաշվին կազմել է մոտ 44011 դրամ:
Վերջին 10 տարվա ընթացքում թատրոնների միջին աշխատավարձն աճել է մոտ 2,7 անգամ՝ 2019 թվականին կազմելով 118678 դրամ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



