Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ճապոնիան՝ «ամենահետամնաց» երկրների շարքում

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ճապոնիան հանդիսանում է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը և ամեն հարցում առաջատար է շատ երկրներից: Օրինակ՝ աշխարհում երրորդն է ՀՆԱ-ով և չորրորդը՝ գնողունակությամբ, չորրորդն է նաև արտահանման ծավալներով, վեցերորդը՝ ներմուծման ծավալներով, ըստ զարգացածության ինդեքսի և կյանքի մակարդակի՝ 17-րդն է: Այս երկիրը առաջատարներից մեկն է նաև կյանքի տևողությամբ (կյանքի միջին տևողությունը 82,12 տարի է), ունի նաև ցածր մանկական մահացության ցուցանիշ:

Իրականում ամեն ինչ չէ այդքան իդեալական:

Պարզվում է, որ այդ երկիրը հետնապահների թվում է մի շարք ցուցանիշներով: Ըստ Միջազգային տնտեսական համաժողովի «2018 թվականի գենդերային հավասարության մասին զեկույցի», Ճապոնիան 149 երկրների շարքում գրավում է ընդամենը 110-րդ տեղը: Ընդ որում, 2018 թվականին այդ երկիրը 4 կետով բարելավել է իր վիճակը, բայց դեռևս հետնապահների թվում է: Նշենք, որ իրականում այդ երկրում փորձում են մեծացնել կանանց դերը հասարակական և քաղաքական կյանքում, այդուամենայնիվ, Ճապոնիային երբեք չի հաջողվել այդ հարցով գոնե լավագույն 100-յակ մտնել: Կանանց դերը հասարակական կյանքում որոշվում է ըստ վիճակագրական տվյալների՝ 4 չափորոշիչներով: Դրանք են՝ «մասնակցություն քաղաքական կյանքին», «մասնակցություն տնտեսական գործունեությանը», «կրթություն» և «առողջապահություն»: 

Գենդերային հավասարության սանդղակը որոշվում է յուրաքանչյուր չափորոշիչին տրված միավորներով, ընդ որում՝ 0-ն նշանակում է գենդերային հավասարության լրիվ բացակայություն: Ճապոնիան ահավոր հետ է մնում «մասնակցություն քաղաքական կյանքին» ցուցանիշով, օրինակ՝ ներկայումս Ճապոնիայի կառավարությունում միայն մեկ կին նախարար կա, իսկ կին պատգամավորների թիվը կազմում է պատգամավորների ընդհանուր թվի միայն 10,1%-ը: Սա խիստ ցածր ցուցանիշ է: Բանն այն է, որ Ճապոնիան որքան զարգացած, այնքան էլ ավանդապաշտ երկիր է: Այստեղ դեռ շատ հին ժամանակներից համարվել է , որ քաղաքականությունը տղամարդու գործ է, և արդյունքում կին թեկնածուները ձայներ քիչ են ստանում, ընդ որում՝ նրանց ոչ միայն տղամարդիկ չեն ընտրում, այլ նաև կանայք համաձայն չեն, որ լինեն կին քաղաքական գործիչներ: Նմանապես խիստ ցածր է ճապոնացի կանանց ներգրավվածությունը երկրի տնտեսական կյանքում: 

Կանայք սովորաբար ղեկավար պաշտոններ չեն զբաղեցնում և աշխատում են թերծանրաբեռնվածությամբ, քանի որ Ճապոնիայում տղամարդիկ տնային գործեր չեն կատարում, մասնավորապես՝ երեխա պահելու հետ կապված, իսկ տղամարդու գործը տուն փող բերելն է: Ճապոնիան կանանց ներգրավվածության հարցով անգամ հետ է մնում այնպիսի ոլորտներում, ինչպես առողջապահությունը և կրթությունը, ոլորտներ, որտեղ սովորաբար լինում է կանանց մեծ ներգրավվածություն: Օրինակ՝ Ճապոնիայում բժիշկների միայն 21,1%-ն է կին (միջին համաշխարհային այս ցուցանիշը 39,3% է): Ընդ որում, անգամ կին բժիշկների այդ քիչ թվի դեպքում նրանք հիմնականում թերապևտներ են, իսկ նրանց մի մասը ունի նաև ոչ լրիվ զբաղվածություն:

Հնարավոր է, որ Ճապոնիայում բարեկեցության և որակյալ կյանքի բարձր ցուցանիշների պատճառները տարբեր են և բազմազան: Բայց հնարավոր է նաև, որ այդ ամենի պատճառներից մեկն էլ հենց այդ երկրի ավանդապաշտությունն է: Ով գիտի: Բայց, այնուամենայնիվ, հավանաբար այնտեղ մարդիկ ավելի հանգիստ են, քանի որ քիչ են կին քաղաքական գործիչները՝ այդ պատճառով էլ երևի երկար են ապրում, իսկ մանկական մահացության ցածր մակարդակի պատճառն էլ այն է, որ մայրը առաջին հերթին զբաղվում է իր երեխայով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia