Ձյուդոիստներն անհաջող են ելույթ ունեցել վարկանիշային մրցաշարում
SPORTՀայաստանի ձյուդոյի հավաքականի առաջատար Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը չինական Ցինդաո քաղաքում մասնակցում էին Օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ ապահովող Գրան Պրիին:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ղազախ Ալիբեկ Իմաշևին և լքել է պայքարը: 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը առաջին գոտեմարտում առավելության է հասել ռուսաստանցի Դենիս Լավրենտևի նկատմամբ: Հաջորդ փուլում հայ ձյուդոիստը պարտվել է ճապոնացի Կենգո Տակաչիին և դուրս մնացել հետագա պայքարից:
Հայ մարզիկները մրցատեղի էին մեկնել հավաքականի առաջատար Հովհանես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



