Չինաստանում 5.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
INTERNATIONAL NEWSՇաբաթ Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ տեղի ժամանակով կիրակի 00:30-ի (երևանյան՝ շաբաթ 20:00) դրությամբ՝ երկրաշարժի հետևանքով վիրավորումներ են ստացել 16 մարդ, որոնց հոսպիտալացրել են:
Երկրի հարավարևմտյան շրջանում գտնվող Սիչուան նահանգի Իբին շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղի ժամանակով 22:29-ին (երևանյան՝ 18:29): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:
Շաբաթվա սկզբին նույն շրջանում 6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել, որից հետո մոտ 70 հետցնցումներ էին գրանցվել մեկ օրվա ընթացքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



