Լճաշեն գյուղում 17-ամյա տղան ընկել է փոսը և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել
SOCIETYՀունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ անասնաբուծական կենտրոնի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ տղան մահացել է:
Աղբյուրը նշել է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 17-ամյա Էմիլ Վարդանյանն էր, ով նշված անասնաֆերմայում աշխատանքներ կատարելիս (փոս փորելիս) մնացել է փոսի մեջ և հողն ու քարերը լցվել են վրան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



