Վրացական ակումբների ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ շապիկներով
SPORTՎրացական մի քանի ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ երկրի առաջնության հանդիպումներին դուրս են եկել հատուկ շապիկներով, որոնց վրա տպագրված են եղել հակառուսական կարգախոսներ: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Քութայիսի «Տորպեդոյի» ֆուտբոլիստները հայտնվել են սեւ շապիկներով, որոնց վրա գրվել է, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը։
Նույն դեպքը գրանցվել է նաեւ Թբիլիսիում, որտեղ «Լոկոմոտիվն» ընդունել էր «Ռուսթավիին»։ Թիմերի խաղացողները սպիտակ շապիկներով հանդիպում են անցկացրել, որոնց վրա նույնպես տպագրված են եղել հակառուսական գրություններ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները բարդացել են Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային անկարգություններից հետո։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



