Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի «պլանտացիա»
SOCIETY
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, քննվող քրեական գործի շրջանակներում, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Հովտամեջ գյուղի 32-ամյա մի բնակչի պատկանող վագոն-տնակում եւ կից կիսակառույց շինությունում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ շինության 4-րդ սենյակից հայտնաբերվել է կանեփի թփի նմանվող 46 բույս, իսկ 3-րդից՝ պլաստիկ տարայում լցված, մոտ 132 գրամ կշռով կանաչավուն, մանրացված, կանեփի սուր հոտ ունեցող զանգված, որի կողքին՝ եղել է մոտ 47 գրամ կշռով նույն զանգվածից:
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



